Գլխավոր տեղեկություն
Номер
N 177-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.01/15(224) Հոդ.180
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.04.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
28.04.2006
Дата вступления в силу
11.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006145

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 ապրիլի 2006 թ.

N 177-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վերստուգվող անձանց կամ դրանց ղեկավարներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ ծանուցման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել տուգանքի վճարման ծանուցման ձևը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի «Բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կամ դրանց ղեկավարների կողմից բանկային օրենսդրության խախտումների արձանագրման, վարույթների ընթացակարգի և պատժամիջոցների կիրառման մասին կարգը» հաստատելու մասին թիվ 71 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի
տեղակալ

Ա. Ջավադյան


2006 թ. ապրիլի 28
      Երևան

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի ապրիլի 25-ի
թիվ 177-Ն որոշմամբ

ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների և կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի կողմից Վերստուգվող անձանց կամ դրանց ղեկավարների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ Վերստուգվող անձանց կամ դրանց ղեկավարներին (այսուհետև՝ վերստուգող անձ) ծանուցելու ընթացակարգը:

2. Կենտրոնական բանկի կողմից Վերստուգվող անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու որոշման վերաբերյալ Վերստուգվող անձը ծանուցվում է որոշումը առձեռն ստանալու կամ պատվիրված նամակի միջոցով:

3. Վերստուգվող անձի նկատմամբ տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, կիրառելու դեպքում տուգանքի որոշմանը կցվում է նաև Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գրավոր ծանուցումը՝ Վերստուգվող անձի նկատմամբ նշանակված տուգանքի գումարը ծանուցմամբ սահմանված ժամկետում կամովին վճարելու առաջարկով՝ «տուգանքի վճարման ծանուցման ձևը» Հավելված 2-ի համաձայն (կցվում է):

4. Վերստուգվող անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու դեպքում Կենտրոնական բանկը Վերստուգվող անձին տրամադրում է Կենտրոնական բանկի որոշման երկրորդ օրինակը՝ վավերացված Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կնիքով և դրոշմակնիքով՝ առանց Կենտրոնական բանկի նախագահի ստորագրության:

5. Վերստուգվող անձի կամ դրա ներկայացուցչի կողմից Կենտրոնական բանկի՝ պատասխանատվության միջոց նշանակելու վերաբերյալ որոշումն առձեռն ստանալու դեպքում Վերստուգվող անձը կամ դրա ներկայացուցիչը հաստատում են որոշման ստացումը՝ ստորագրելով Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված ձևով հաստատված առաքման թերթիկում և նշելով անունը, ազգանունը և (կամ) Վերստուգվող անձի մոտ զբաղեցրած պաշտոնը:

6. Այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկի՝ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ որոշումը Վերստուգվող անձին ուղարկվում է պատվիրված նամակով, Վերստուգվող անձը համարվում է պատշաճ ծանուցված, եթե որոշման վերաբերյալ իրազեկվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:  
 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի ապրիլի 25-ի
թիվ 177-Ն որոշմամբ

 

Տ ՈՒ Գ Ա Ն Ք Ի  Վ Ճ Ա Ր Մ Ա Ն  Ծ Ա Ն ՈՒ Ց Մ Ա Ն  Ձ Ե Վ

 

 

Վերստուգվող անձի անվանումը

(անունը, ազգանունը),

բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

 

Հարգելի պարոն/տիկին ___________________

 

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ________________________ թվականի

թիվ _________ -Ա որոշման ____________________________նկատմամբ նշանակվել է

տուգանք՝ __________________ դրամ գումարի չափով:

Առաջարկում ենք Ձեզ ________-օրյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել

վերոհիշյալ տուգանքը ՀՀ պետական բյուջեի _____________________________ հաշվին

վճարելու փաստը հաստատող անդորրագիրը (կամ ներկայացնել Կենտրոնական բանկին իր բանկային

(թղթակցային) հաշվից տուգանքի գումարը գանձելու հանձնարարականը (բանկերի համար)):

 

Հարգանքներով՝

 

Իրավաբանական վարչության պետ՝

________________________

(անունը, ազգանունը)