«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006144
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 ապրիլի 2006 թ. |
N 174-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿ» ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2006 թվականի հուլիսի 1-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշմամբ թողարկված 100 դրամ անվանական արժեքով «Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ» արծաթյա հուշադրամը: Հաստատել հուշադրամի նկարագրությունը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Հավելված 1 |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթյա հուշադրամ՝ նվիրված Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արտեմ Միկոյանի նախագծած ՄԻԳ-25, ՄԻԳ-19 և ՄԻԳ-3 ինքնաթիռները (վերից վար): Պատկերներից վերև նշված է թողարկման տարեթիվը՝ «2005», իսկ պատկերներից ներքև երկու տողով զետեղված է անվանական արժեքը՝ «100» և «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Հուշադրամի դարձերեսին ինքնաթիռների գծանկարների ֆոնի վրա Արտեմ Միկոյանի դիմապատկերն է: Դիմապատկերի ներքևի ձախ մասում երկու տողով զետեղված են Արտեմ Միկոյանի ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1905» և «1970»: Աջ մասում եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ ARTEM MIKOYAN»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը. |
|
|
100 դրամ |
Մետաղը և հարգը՝ | արծաթ, 9250 |
Զանգվածը՝ | 31,1 գ |
Տրամագիծը՝ | 40,0 մմ |
Դրամաշուրթը՝ | ատամնավոր |
Որակը՝ | պրուֆ |
Տպաքանակը՝ | 500 հատ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|