Գլխավոր տեղեկություն
Номер
N 1560-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.10.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2005
Дата вступления в силу
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1560-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված` պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 152555190 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 1005236 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 192092937 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 8743030 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ոռոգման համակարգերի և գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը.

բ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերն ու գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) ապահովել «Իջևան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ճշտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1560-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

I. Ոռոգման համակարգեր

1.

Գետահովտի ջրանցք

18985566

2.

Խաշթառակի ջրանցք

39871341

3.

Բերքաբերի ջրանցք

21396120

4.

Սրանոցի ջրանցք

19368730

5.

Աչաջուր N 2 I աստ. ջրհան կայանի հեռացնող ջրանցք

10274348

6.

Ակնաղբյուր-Լուսաձոր ջրհան կայանի հեռացնող ջրանցք

24638504

7.

Խաշթառակի ջրհան կայան

14503324

8.

Ջրաչափական կառույցի վերականգնում (առանց հոսքաչափի)

3517257

 

ընդամենը

152555190

II. Գույք

1.

Էքսկավատոր «էՕ-2621»

0

2.

Բուլդոզեր «ԴՏ-75»

413778

3.

Տրակտոր «ՄՏԶ-82»

159375

4.

Բեռնատար ավտոմեքենա «ԳԱԶ-6611»

432083

 

ընդամենը

1005236

  Ընդամենը

153560426

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 1-ի N 1560-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԻՋԵՎԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային
արժեքը
(դրամ)

1

2

3

I. Ոռոգման համակարգեր

1.

Իջևան, Խաշթառակի N1 ջրամբար

5496497

2.

Ջրամբար Խաշթարակի-2

2048699

3.

Իջևան,Հովքի ջրամբար

3679381

  ընդամենը` ջրամբարներ

11224577

1.

Այգեհովտի պոմպակայան

49140889

2.

Աչաջուր, N 1 պոմպակայան

6962691

3.

Աչաջուր, N 2 պոմպակայան` II աստիճանի

13014389

4.

Աչաջուր, N 2 պոմպակայան` I աստիճանի

7728435

5.

Ակնաղբյուր - Լուսաձոր պոմպակայան

19619800

6.

Աչաջուր - Սևքար պոմպակայան

16170792

7.

Կիրանցի պոմպակայան

2663592

  ընդամենը` պոմպակայաններ

115300588

1.

Խաշթառակի ջրանցքի գլխամաս

1601898

2.

Բերքաբերի ջրանցքի գլխամաս

 562118

3.

Սրանոցի ջրանցքի գլխամաս

59008

4.

Գետահովտի ջրանցքի գլխամաս

498001

5.

Վազաշեն-Այգեհովտի պոմպակայանի I աստիճանի մոտեցնող ջրանցք

62846747

  ընդամենը` ջրանցքների գլխամասեր

65567772

  Ընդամենը` ոռոգման համակարգեր

192092937

II. Գույք

Տավուշի մարզ, Իջևան, ավտոտնտեսություն

1.

Բուլդոզեր «ԴԶ - 110»

1411765

2.

Բեռնատար «ՄԱԶ - 5549»

633556

3.

Բեռնատար «ԳԱԶ - ՍԱԶ - 3507»

455123

4.

Բեռնատար «ԳԱԶ 66-11»

658413

5.

Հատուկ «ԳԱԶ-53 ԱՏԶ-4.7»

444698

6.

Հատուկ «ԳԱԶ-5312»

444698

  ընդամենը` ավտոտնտեսություն

4048253

1.

Գերկարճալիք ձեռքի ռադիոկայան (8 հատ)

1506386

2.

Գերկարճալիք անշարժ ռադիոկայան

733491

3.

Կարճալիք անշարժ ռադիոկայան

1866890

  ընդամենը` ռադիոկայաններ

4106767

  Կենտրոնական պահեստ

 

1.

Ցածր լարման վահան

2351

2.

Էլեկտրավահան

3264

3.

Թողունակության չափիչ

433

4.

Պոմպ

5495

5.

Պոմպ

5495

6.

Տրանսֆորմատոր` ցածր լարման

20167

7.

Էլեկտրական ամբարձիչ

11630

8.

Շարժական պոմպակայան

41625

9.

Էլեկտրական չափիչ սարքավորում

120375

10.

Էլեկտրական չափիչ սարքավորում

120375

11.

 Էլեկտրական եռաֆազ երկտարիֆ հաշվիչ

128400

12.

Էլ. եռաֆազ երկտարիֆ հաշվիչ

128400

  ընդամենը` պահեստում

588010

  ընդամենը` գույք

8743030

  Ընդամենը

200835967

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան