Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-625
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
24.03.2006
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
24.03.2006
Дата вступления в силу
24.03.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 մարտի 2006 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կամընտիր արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունն ստորագրվել է 1999 թ. հոկտեմբերի 6-ին` Նյու Յորքում: Արձանագրության նպատակն է Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և Մասնակից պետությունների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը` կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման համար:

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի հունիսի 9-ին:

2. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ընդունել Կոմիտեի իրավասությունը` ընդունելու և քննարկելու Մասնակից պետության իրավազորության ներքո գտնվող անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից ներկայացված հաղորդագրությունները` Մասնակից պետության կողմից Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում նշված իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ,

- Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում 6 ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտեին` պարզաբանելով խնդիրը և դրան տրված լուծումները, եթե այդպիսիք եղել են,

- Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուսումնասիրել Կոմիտեի տեսակետներն ու առաջարկությունները և 6 ամսվա ընթացքում գրավոր պատասխան ուղարկել,

- Արձանագրության 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում 6 ամսվա ընթացքում իր դիտարկումները ներկայացնել Կոմիտեին,

- ձեռնարկել բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի երաշխավորի, որ իր իրավասության ներքո գտնվող ոչ մի անձ չենթարկվի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման` Արձանագրության համաձայն հաղորդագրություն ուղարկելու պատճառով,

- հանրությանը ծանոթացնել և հասարակական հնչեղություն տալ Կոնվենցիային ու Արձանագրությանը, դյուրացնել իրեն վերաբերող հարցերում Կոմիտեի տեսակետների ու առաջարկությունների մատչելիությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1999 թվականի հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում ստորագրված` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


24 մարտի 2006 թվականի
ՍԴՈ-625

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան