Գլխավոր տեղեկություն
Номер
N 1066-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.16/44(499) Հոդ.945
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2006
Дата вступления в силу
26.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1066-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սևանա լճի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով արմատահան տեխնիկա գնելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 63000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 2
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան