Գլխավոր տեղեկություն
Номер
N 95
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.1998-25.04.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
10.03.1993
Дата вступления в силу
10.03.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 1993 թվականի N 95

 

քաղ. Երևան

 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը (կցվում է):

2. Պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի տեղական մարմինները համապատասխան աշխատատեղերով ապահովելու համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
մարտի 10-ի N 95 որոշմամբ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով տրվում են պետական սոցիալական ապահովագրության հետևյալ նպաստները`

ա) ժամանակավոր անաշխատունակության.

բ) հղիության և ծննդաբերության.

գ) հիվանդ երեխայի խնամքի.

դ) երեխայի ծննդյան միանվագ.

ե) թաղման:

2. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված նպաստներն ստանալու իրավունք ունեն անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված այն քաղաքացիները, որոնք իրենց եկամուտներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով ու կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, որը նշանակվում և վճարվում է անկախ պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումից) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստներն ստանալու իրավունք ունեն, եթե դա սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Նպաստները նշանակվում են, եթե դրանց համար դիմում ու պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են անաշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման, երեխայի ծննդյան կամ քաղաքացու մահվան օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:

Նպաստների իրավունքի 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում այն տրվում է, եթե ժամկետի բացթողումը կատարվել է ոչ նպաստառուի մեղքով:

4. Նպաստները վճարվում են պետական սոցիալական ապահովագրության միջոցների հաշվին:

5. Նպաստների նշանակման ու վճարման վերաբերյալ որոշումները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին կամ նրա համապատասխան բաժանմունքներին, իսկ վերջիններիս որոշումներին համաձայն չլինելու դեպքում` դատական կարգով:

 

II. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ

 

6. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է`

ա) հիվանդության կամ վնասվածքի հետևանքով անաշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում, եթե բուժումը կատարվել է բուժհիմնարկի ստացիոնարում.

բ) պրոթեզավորման դեպքում:

(6-րդ կետը փոփ. 25.08.93 N 429)

7. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բուժական հիմնարկի կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որից սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարվել: Այլ փաստաթղթեր հիմք չեն կարող ծառայել նպաստ վճարելու համար:

8. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է աշխատունակությունը կորցնելու առաջին օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ խմբի վերանայումը, սակայն օրացուցային տարում 2 ամսից ոչ ավելի:

(8-րդ կետը փոփ. 25.08.93 N 429)

9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում`

ա) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ հակաիրավական այլ արարք կատարելիս ստացած վնասվածքի հետևանքով.

բ) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

 

III. Հղիության և ծննդաբերության նպաստ

 

10. Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված կանանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է`

ա) 140 օր. 70 օրացուցային օր` նախածննդյան և 70 օրացուցային օր` հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար.

բ) 155 օր` բարդ ծննդաբերության դեպքում (70 օրացուցային օր` նախածննդյան և 85 օրացուցային օր` հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար).

գ) 180 օր` զույգ և ավելի երեխա ունենալու դեպքում (70 օրացուցային օր` նախածննդյան և 110 օրացուցային օր` հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար):

Ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի տևողությունը մնում է անփոփոխ:

11. Հղիության 196 օրից հետո վաղաժամ ծննդաբերության դեպքում հետծննդաբերության նպաստ տրվում է ընդհանուր հիմունքներով:

12. Հղիության և ծննդաբերության նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բուժհիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որոնց սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարվել: Այլ փաստաթղթեր հիմք չեն կարող ծառայել նպաստ վճարելու համար:

 

IV. Հիվանդ երեխայի խնամքի նպաստ

 

13. Հիվանդ երեխայի խնամքի նպաստը տրվում է, եթե երեխայի բուժումը կատարվում է հիվանդանոցում (կլինիկայում) ստացիոնար (անկողնային) պայմաններում և, եթե խնամքի բացակայությունը, ըստ բուժական հիմնարկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքին կամ առողջությանը:

14. Նպաստը տրվում է հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող ծնողին (որդեգրողին) ` երեխայի հետ միասին ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

15. Հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում երեխայի հետ առողջարանում գտնվող ծնողին (որդեգրողին) նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ` ուղեգրում նշված ամբողջ ժամանակաշրջանի համար:

16. Հիվանդ երեխայի խնամքի նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում հիվանդանոցի (կլինիկայի) կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որից սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարվել:

Հիվանդ երեխայի առողջարանային բուժման դեպքում նպաստի վճարման համար, բացի սույն կետում հիշատակված փաստաթղթերից, պահանջվում է նաև առողջարանի ղեկավարության պատշաճ կարգով վավերացրած ուղեգրի կտրոնը:

 

V. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու հիվանդ երեխայի խնամքի նպաստների չափերը

 

17. Ժամանակավոր անաշխատունակության ու հիվանդ երեխայի խնամքի նպաստները տրվում են սույն կանոնադրության 20-21-րդ կետերում նախատեսված եկամտի գումարի`

ա) 100 տոկոսի չափով` այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների 8 և ավելի տարվա ստաժ.

բ) 80 տոկոսի չափով` այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների 5-ից մինչև 8 տարվա ստաժ.

գ) 50 տոկոսի չափով` այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների մինչև 5 տարվա ստաժ:

18. Հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է սույն կանոնադրության 20-21-րդ կետերում նախատեսված եկամտի գումարի 100 տոկոսի չափով:

 

VI. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքի նպաստների հաշվարկումը

 

19. Սույն կանոնադրության 2-րդ կետում թվարկված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքի նպաստները հաշվարկվում են նրանց ստացած եկամտի բոլոր այն տեսակներից, որոնցից սահմանված չափով կատարվել են պետական սոցիալական ապահովագրական մուծումներ:

20. Նպաստները հաշվարկվում են ժամանակավոր անաշխատունակությունը, հղիության ու ծննդաբերության արձակուրդը կամ հիվանդ երեխայի խնամքը սկսելու պահին նախորդած եռամսյակի միջին ամսական եկամտից, որը որոշվում է նշված եռամսյակի եկամտի ընդհանուր գումարը 3-ի վրա բաժանելու միջոցով:

Եթե տվյալ տարվա վերջում անցկացված եկամուտների վերահաշվարկի հիման վրա քաղաքացին պետական սոցիալական ապահովագրության գծով լրացուցիչ գումարներ է մուծում, ապա այդ մասով կատարվում է տվյալ տարվա ընթացքում վճարված նպաստների վերահաշվարկ` լրացուցիչ եկամտի ընդհանուր գումարը 12-ի վրա բաժանելու միջոցով:

21. Ելնելով միջին ամսական եկամտից և հաշվի առնելով նպաստի` սույն կանոնադրության 17-18-րդ կետերով նախատեսված չափերը, որոշվում է ամսական նպաստի գումարի չափը, որը բաժանելով ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության արձակուրդի կամ հիվանդ երեխայի խնամքի ամսվա օրացուցային օրերի թվի վրա, որոշվում է նպաստի օրական գումարի չափը, ընդ որում նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարումից ազատված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկվում են` ելնելով տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:

Այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքին նախորդող եռամսյակում նպաստառուն հարգելի պատճառներով (երկարատև հիվանդության, հղիության ու ծննդաբերության, երեխայի մինչև 3 տարին լրանալու խնամքի արձակուրդ) եկամուտներ չի ունեցել և պետական սոցիալական ապահովագրական մուծումներ չի կատարել, ապա նպաստը հաշվարկվում է ելնելով տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:

(21-րդ կետը խմբ. 25.08.1993 N 429, լրաց. 25.08.98 N 514)

 

 VII. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

 

22. Սույն կանոնադրության 2-րդ կետում թվարկված անձանց երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով ու կարգով:

 

VIII. Թաղման նպաստ

 

23. Սույն կանոնադրության 2-րդ կետում թվարկված անձանց մահվան դեպքում (բացառությամբ կենսաթոշակառուների) թաղման նպաստ է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Թաղման նպաստի վճարման համար հիմք են հանդիսանում քաղաքացու մահվան մասին սահմանված կարգով տրված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու մասին:

 

IX. Նպաստների նշանակումը և վճարումը

 

24. Սույն կանոնադրությամբ սահմանված նպաստները նշանակվում և վճարվում են քաղաքացիներին ըստ պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու վայրի Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի տեղական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին, որը հետագայում փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի միջոցներից:

25. Ավելի վճարված նպաստների գումարները ստացողից հետ են պահվում միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունեցել հաշվային (թվաբանական) սխալի կամ ստացողի կողմից թույլատրված չարաշահման հետևանքով:

Այլ դեպքերում նպաստի ավելի վճարված գումարներն օրենքով սահմանված կարգով բռնագանձվում են մեղավոր անձից:

26. Նպաստների նշանակման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդը: