Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.09.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.279
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
12.07.2006
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
12.07.2006
Дата вступления в силу
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306242

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հուլիսի 2006 թ.
ք. Երևան

N 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հիմնական շինարարական նյութերի, մասերի և կառուցատարրերի ձեռքբերման գների մասին» Ձև թիվ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) միանվագ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

 

Նախագահ Ս. Մնացականյան

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2006 թ. հուլիսի 12-ի թիվ 14-Ն որոշմամբ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200__թվականի  __________________ ամսվա համար

 

Տողի  հ/հ Շինարարական նյութի անվանումը Հակիրճ բնութագիրը Չափի  միավորը Ծածկագիրը (կոդը ) ըստ ԱԴԳՏ-ի Ընթացիկ տարվա Գնի փոփոխության
պատճառը
(նշել  ծածկագիրը)
հաշվետու ամսում նախորդ ամսում
մեկ  միավորի գինը (դրամ) ձեռք բերված քանակը մեկ միավորի գինը(դրամ) ձեռք բերված քանակը
1 2 3 4 5 6 7 8 9 10
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Շինարարական նյութերի ծածկագրերը (ըստ ԱԴԳՏ-ի, սյունակ 5) կազմակերպության կողմից չեն լրացվում:

Լրացնելուց տողերը չբավականացնելու դեպքում ավելացվում է լրացուցիչ էջ (էջեր):

 

_____________________________________
կատարողի ազգանունը, անունը

Ղեկավար`  _______________  Կ. Տ.
(ստորագրությունy)


___________________________________
հեռախոսահամարը


«........»........................................200__թ.


_________________@__________________
Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 


 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2006 թ. հուլիսի 12-ի թիվ 14-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. «ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՏԱՐՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձև թիվ 1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) միանվագ հետազոտության հարցաթերթը ներկայացնում են շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը: Հարցաթերթի լրացման համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվառման հաշիվները, ապրանքագրերը (բեռնագրերը), հաշիվ-ֆակտուրաները և այլն, որոնցում արտացոլվում է ձեռք բերված նյութերի, դետալների և կառուցատարրերի քանակի, գնի և արժեքի վերաբերյալ տեղեկատվություն: Հարցաթերթի լրացման համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի մատակարարներ, որոնք ձեռք բերվող նյութերի ծավալում ամենամեծ մասնաբաժինն ունեն և որոնց մատակարարումը կրում է կայուն բնույթ: Եթե կազմակերպությունը նույն նյութը գնում է մի քանի մատակարարներից, ապա դիտարկման հարցաթերթի լրացումը ամեն մատակարարի համար կատարվում է առանձին:

2. Սյունակ «1»-ում նշվում է տողի հերթական համարը:

 

1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) դիտարկման հարցաթերթում լրացվող շինանյութերի անվանացանկը

 

Տողերի
հ/հ
Շինանյութերի անվանացանկը Չափի միավորը Տողերի
հ/հ
Շինանյութերի անվանացանկը Չափի միավորը Տողերի
հ/հ
Շինանյութերի անվանացանկը Չափի միավորը
1 Պանելներ, նախատեսված դրսի պատերի համար խոր.մ 17 Անտառանյութ խոր.մ 33 Ծեփամածուկային նյութեր տ
2 Ներսի պատերի պանելներ, միջնորմներ խոր.մ 18 Մանրատախտակ քառ.մ 34 Թուջե խողովակներ տ
3 Եզրային և հարթ երեսապատման սալիկներ, ծածկասալիկներ խոր.մ 19 Պատուհաններ, դռներ քառ.մ 35 Ջրագազատար պողպատյա խողովակներ տ
4 Բազմածակոտկեն ծածկասալիկներ խոր.մ 20 Փայտատաշեղային սալիկներ քառ.մ 36 Պլաստմասսե խողովակներ մ
5  Ծանր բետոնե բլոկներ խոր.մ 21 Հանքաթելային սալիկներ խոր.մ 37 Ազբեստացեմենտե խողովակներ մ
6 Ապրանքային բետոն խոր.մ 22 Կերամիկական գլազուրապատ երեսապատման սալիկներ քառ.մ 38 ճենապակյա լվացարաններ և զուգարանակոնքեր կոմպլ.
7 Ապրանքային շաղախ խոր.մ 23 Քարե երեսապատման սալիկներ քառ.մ 39 Լոգարաններ կոմպլ.
8 Աղյուս հազ. պայմ. աղյուս 24 Սովորական պրոֆիլի ազբեստացեմենտային շերտեր քառ.մ 40 Լուսամփոփներ հատ
9 Տուֆ խոր.մ 25 Ռուբերոիդ քառ.մ 41 Էլեկտրատեղակայման սարքավորանք հատ
10 Պանելներ քառ.մ 26 Լինօլեում քառ.մ 42 Մալուխներ կմ
11 Գիպսաբետոնային պանելներ խոր.մ 27 Պատուհանի ապակի քառ.մ 43 Լարեր կմ
12 Խիճ խոր.մ 28 Ցեմենտ տ 44 Բենզին տ
13 Ավազ խոր.մ 29 Գաջ տ 45 Դիզելային վառելիք տ
14 Կոպիճ կերամզիտային տ 30 Ասֆալտաբետոնային խառնուրդ տ 46 Էլեկտրաէներգիա
հազ. կվտ/ժ
15 Պողպատյա կառուցատարրեր տ 31 Բիտում տ 47 Պողպատյա խողովակներ տ
16 Տեսակավոր պողպատ Ա III դասի պարբերա-կան պրոֆիլի ամրան տ 32 Լաքաներկային նյութեր տ 48 Ծածկաթիթեղ քառ.մ

 

3. Սյունակ «2»-ում նշվում է ձեռք բերված շինարարական նյութի անվանումը:

4. Սյունակ «3»-ում նշվում է ձեռք բերված յուրաքանչյուր շինարարական նյութի բնութագիրը (մակնիշը, հաստությունը, ծավալը, տրամագիծը և այլն):

5. Սյունակ «4»-ում յուրաքանչյուր շինանյութի տեսակի համար նշվում է չափի միավորը հրահանգում ներկայացված համապատասխան չափի միավորներով:

6. Սյունակ «5»-ը` «Ծածկագիրը ըստ ԱԴԳՏ-ի» կազմակերպության կողմից չի լրացվում:

7. Սյունակ «6»-ում, «8»-ում նշվում է նյութի մեկ միավորի ձեռքբերման միջին կշռված գինը` առանց ավելացված արժեքի հարկի և այլ հարկերի, ինչպես նաև մատակարարման-վաճառահանման, տրանսպորտային և այլ ծախսերի: Մատակարարման-առաքման ծախսերը ներառում են կապալառուին մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների կողմից նյութերի ձեռքբերման և կոմպլեկտավորման հետ կապված մատուցված միջնորդային ծառայությունների դիմաց կատարվող հավելավճարները և կոմիսիոն վճարները:

Տրանսպորտային ծախսերը ներառում են բոլոր ծախսերը (բացի մատակարարի բացթողման գնի մեջ հաշվի առնվածից) երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտի այլ տեսակներով փոխադրման, առաքման և հատկացման կայարաններում վագոնների հատկացման և հավաքման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների ծախսերը` ըստ տրանսպորտային տարբեր հավելավճարների տեսակների:

Այն դեպքում, երբ կազմակերպությունը ձեռք բերված նյութը տեղ է հասցնում սեփական տրանսպորտով, նյութի արժեքի մեջ պետք է ներառել սեփական տրանսպորտային ծախսերը: Եթե կազմակերպության կողմից ձեռք են բերվում ներմուծված նյութեր (դիտարկված անվանացանկից), ապա տարադրամով վճարված գինը հաշվետվությունում լրացվում է դրամով: Վերահաշվարկը դրամի իրականացվում է առուվաճառքի պայմանագրով համաձայնեցված փոխարժեքով:

Ամսվա ընթացքում գնված շինանյութերի խմբաքանակից հաշվարկվում է միջին կշռված ամսական գին: Օրինակ, ենթադրենք ամսվա ընթացքում ձեռք է բերվել ցեմենտ «Մ-400» 3 խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները.

 

Ցեմենտ  Մ - 400    Չափի միավորը  Գնված նյութի
 քանակը   գինը (դրամ)  արժեքը (դրամ)
Ա Բ 1 2 3=[1]*[2]
I  խմբաքանակ  տ  20  34000  680000
II խմբաքանակ  տ  25  35000  875000
III խմբաքանակ  տ  40  37000  1480000
Ընդամենը    85  35706  3035000


Ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ.

20*34000+25*35000+40*37000
----------------------------------

= 35705.88

25+40


 

8. Սյունակ «7»-ում, «9»-ում շինարարական նյութի յուրաքանչյուր տեսակի համար նշվում է ամսվա ընթացքում ձեռք բերված փաստացի քանակը` ստորակետից հետո երկու տասնորդական նիշով:

9. Ըստ ապրանքափոխանակության կամ փոխհաշվանցի, հաշվետու կազմակերպությունը շինանյութերի ձեռք բերման ժամանակ սյունակ «6» և «8»-ում պետք է լրացվի հաշվարկային գինը (միջին գինը հաշվարկվում է` ելնելով ստացված ապրանքի արժեքից և քանակից), սյունակ «7» և «9»—-ում լրացվում է ձեռքբերված շինանյութի քանակը:

10. Սյունակ «10»-ում նշվում է հաշվետու ժամանակահատվածում ըստ դիտարկվող շինանյութերի առանձին տեսակների գների փոփոխության (նախորդ ամսվա համեմատ) հիմնական պատճառի ծածկագիրը:

 

 

Գների փոփոխության պատճառները

Պատճառի ծածկագիրը

- Գների ուղղակի փոփոխություն մատակարարի կողմից

01

- Բեռնատար տրանսպորտի և միջնորդների կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխություն

02

- Մատակարարի փոփոխություն 

03

- Դիտարկվող արտադրանքի խմբերի ներսում տեսականու տեղաշարժեր

04

- Որակի փոփոխություն

05

- Այլ պատճառներ (նշել)

06

 

1-ԳԻՆ (ԿԱՊՇԻՆ) դիտարկման հարցաթերթի լրացման օրինակ

 

Տողի  հ/հ Շինարարական նյութի անվանումը Հակիրճ բնութագիրը Չափի  միավորը Ծածկագիրը (կոդը) ըստ ԱԴԳՏ-ի  Ընթացիկ տարվա հաշվետու ամսում Գնի փոփոխության պատճառը
(նշել ծածկագիրը)
մեկ միավորի գինը  (դրամ) ձեռք բերված քանակը
1

2

3 4 5 6 7 8
1 Ապրանքային բետոն Մ-300 տ   21600 389.43  
2

-* -

Մ-250 տ   17000 144.21  
3

-* -

Մ-150 տ   16000 37.15  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան