Գլխավոր տեղեկություն
Номер
N 90
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.15/8(248)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
21.02.2006
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
21.02.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 90

ՀՀ ՆԱԽԿԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՅԱՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. 1961թ. մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողության ժամանակ կայացրած ՀՀ դատարանների հետախուզման մասին որոշումները համապատասխանեցնել ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներին:

2. ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու մասին սույն որոշման 1-ին մասով նախատեսված որոշումների օրինակներն ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:

    ՀՀ դատարանների նախագահների
       խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
 ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան