Գլխավոր տեղեկություն
Номер
N 558-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2006-28.12.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.547
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.05.2006
Дата вступления в силу
25.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 մայիսի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 558-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող` 2006.2 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 152.6 քառ. մետր մակերեսով ավտոտնակները (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:

1.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հոկտեմբերի 13-ին գնահատված գույքի արժեքը` 11937 հազ. դրամ.

բ) մրցույթով օտարվող գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 58288 հազ. դրամ.

գ) որ մրցույթի հաղթողին է օտարվում նաև հանրակացարանային մասնաշենքի զբաղեցրած հողամասի բաժնային մասը, ինչպես նաև ավտոտնակների զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 192 քառ. մետր հողատարածքը՝ կադաստրային արժեքով:

1.3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել մրցույթի անցկացումը` մրցույթի կազմակերպչի միջոցով, որի գործառույթներն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 1.2-րդ կետի «գ» ենթակետում նշված կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել մրցույթի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ մրցույթի հաղթողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանել, որ մրցույթի հաղթողի ստանձնած ներդրումային պարտավորությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ անվանափոխելով «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել`

ա) «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 113 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝
30 հազ. դրամ:

2.3. «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 445 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 281 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 92 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 68 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 1080 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Նոյեմբերյանի կինոցանցի գույքի (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Զորավար Անդրանիկի 6) կազմից` 1-ին և 2-րդ հարկերից 110 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հովիկ Աբովյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր՝ AA 0517588, տրված` 047-ի կողմից):

3.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 506 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 506 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի վաճառքի գնի և սույն որոշման 5-րդ կետով սահմանված հողատարածքի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18216 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) մասնավորեցումից հետո 2 տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում:

3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Նոյեմբերյանի կինոցանցի գույքը, այդ թվում` 439,9 քառ. մետր մակերեսով տարածքը (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Զորավար Անդրանիկի 6) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արման Երկնափեշյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր՝ AE 0526256, տրված` 047-ի կողմից):

4.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 2622 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը՝ 2622 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի գնի վաճառքի և սույն որոշման 5-րդ կետով սահմանված հողատարածքի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 89007 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) մասնավորեցումից հետո 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրում.

գ) Նոյեմբերյանի կինոցանցի գործունեության պրոֆիլը պահպանել առնվազն 3 տարի ժամկետով:

4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սահմանել, որ որպես ընդհանուր բաժնային սեփականություն սույն որոշման 3.1-ին և 4.1-ին կետերում նշված գնորդներին է մասնավորեցվում նաև Նոյեմբերյանի կինոցանցի գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 21 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Հայկ Կարապետյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AB 0201310, տրված` 011-ի կողմից):

6.2. Սահմանել՝

ա) գույքի` շուկայական մեթոդով անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված արժեքը` 2005 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ` 1800 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը՝ 1800 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) մեկ տարվա ընթացքում կատարել մեկ մլն դրամի չափով ներդրում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 4
Երևան