«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 18 օգոստոսի 1997 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1997 թ. N 343
քաղ. Երևան
Հողամաս հատկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախկին արդյունաբերության նախարարության Երևանի տեքստիլ-գուլպա-նասկեղենի արտադրական միավորման Թաիրով գյուղի մասնաճյուղի կողմից փաստացի օգտագործվող 0,29 հեկտար անօգտագործելի հողամասը մշտական օգտագործման հատկացնել նշված մասնաճյուղին՝ տեքստիլ-գուլպա-նասկեղենի արտադրություն կազմակերպելու համար:
2. Հատկացված հողամասի օգտագործման իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |