Գլխավոր տեղեկություն
Номер
N 270-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.08.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.08.17/12(34) Հոդ.267
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.06.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.06.2006
Дата вступления в силу
27.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006233

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հունիսի 2006 թ.

N 270-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՇԽԱՏՈՂ, ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող, կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում էական ազդեցություն ունեցող աշխատակիցներին իրավաբանական անձի հետ փոխկապակցված համարելու չափանիշները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 26
Երևան

 

 

Հավելված 1

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի՝ իրավաբանական անձի հետ փոխկապակցված են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ)՝ սույն չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով իրավաբանական անձին հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունեցող աշխատակիցները:

2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն չափանիշների 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության (այդ թվում՝ լիցենզավորման և գրանցման) իրականացման ընթացքում սույն չափանիշների 3-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի վերահսկողության իրականացման համար պատասխանատու՝ Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացվի իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունեցող աշխատակցին իրավաբանական անձի հետ փոխկապակցված համարելու հարցը:

3. Իրավաբանական անձի աշխատակիցներին իրավաբանական անձի հետ փոխկապակցված համարելու հարցերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն դեպքերում, երբ.

3.1. իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն այդ աշխատակցի համաձայնության պարագայում կամ ներկայացմամբ՝ վերջինս կապված այն հանգամանքի հետ, որ նման որոշումներն ընդունվում են միայն այդ աշխատակցի մասնագիտական կարծիքի/եզրակացության հիման վրա,

3.2. իրավաբանական անձի կառուցվածքում առկա հանձնաժողովներում աշխատակիցը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն իր համաձայնությամբ կամ ներկայացմամբ՝ վերջինս կապված այն հանգամանքի հետ, որ նման որոշումներն ընդունվում են միայն այդ աշխատակցի մասնագիտական կարծիքի/եզրակացության հիման վրա,

3.3. իրավաբանական անձի գործադիր տնօրենի, վարչության նախագահի կամ գլխավոր հաշվապահի բացակայության (ներառյալ՝ հիվանդություն, գործուղում, կամ աշխատանքի վայրից այլ պատճառներով փաստացի բացակայություն) դեպքում աշխատակիցն ի պաշտոնե կամ փաստացի փոխարինում է նրանց,

3.4. իրավաբանական անձի կառավարման մարմիններից մեկը լիազորել է իրավաբանական անձի աշխատակցին իրականացնել իր իրավասությունները կամ դրանց մի մասը,

3.5. աշխատակիցը կարող է ազդել իրավաբանական անձի գործունեության ուղղությունների վրա՝ տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի ուժով,

3.6. աշխատակիցը լիազորված է տիրապետել իրավաբանական անձի միջոցները, սակայն այդ միջոցների օգտագործման սահմանաչափերն այնքան մեծ են, որ դա կարող է իրավաբանական անձին լուրջ ռիսկերի առջև կանգնեցնել (օրինակ՝ խոշոր գումարների գործարքներ կնքելու լիազորված դիլերները):

Սույն ենթակետի իմաստով լուրջ ռիսկեր են համարվում այնպիսի իրավիճակները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ իրավաբանական անձի բնականոն գործունեության վրա, հանգեցնել անվճարունակության կամ վտանգել ներդրողների շահերը: Այդ թվում՝ կարող են առաջ գալ ակտիվների որակի վատթարացում, վնաս, կապիտալի նվազում, իրացվելիության խնդիրներ, հեղինակության կամ գործարար համբավի վատթարացում և այլն:

4.3-րդ կետում նշված չափանիշների առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել որոշում իրավաբանական անձի աշխատակցին իրավաբանական անձի հետ փոխկապակցված համարելու վերաբերյալ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան