040.0864.30.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1998 թվականի N 864
քաղ. Երևան
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ
ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում դրանց մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման գնից (առանց ավելացված արժեքի հարկի)` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի, ընդ որում`
հաշվետու ժամանակաշրջանում մարված և իրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և իրացման փաստացի գնից,
հաշվետու ժամանակաշրջանում մարված և չիրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, ընդ որում, վճարված վճարները պաշարների փաստացի իրացման ժամանակաշրջանում վերահաշվարկվում են ելնելով դրանց իրացման փաստացի գնից,
այն դեպքերում, երբ իրացվում է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվում է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար, ապա հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և որպես օգտակար հանածո վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից.
բ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
գ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ` օնիքսանման մարմարի և լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.
ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.
զ) ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից:
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.06.01 N 543, լրաց. 03.07.03 N 826-Ն)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ
I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
ձկնաբուծության նպատակով |
1 դրամ |
արդյունաբերական նպատակներով |
0,5 դրամ, |
խմելու և կենցաղային նպատակներով |
0,5 դրամ, |
իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ |
0,025 դրամ |
ոռոգման նպատակով |
0,0 դրամ: |
(1-ին կետը խմբ. 29.08.01 N 789)
2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար
ոռոգման նպատակով |
0,2 դրամ |
այլ նպատակներով |
1,5 դրամ: |
3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, խմբ. 29.08.01 N 789)
4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
ոռոգման նպատակով |
0,0 դրամ |
այլ նպատակներով |
1,0 դրամ: |
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
II. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը
1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար`
ոսկի |
1,5 տոկոս |
արծաթ |
1,5 տոկոս |
պլատին |
1,5 տոկոս |
(1-ին կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
պղինձ |
1,3 տոկոս |
մոլիբդեն |
1,3 տոկոս |
կապար |
1,0 տոկոս |
ցինկ |
1,0 տոկոս |
ալյումին |
1,3 տոկոս |
ռենիում |
1,3 տոկոս |
կադմիում |
1,3 տոկոս |
սելեն |
1,4 տոկոս |
թելուր |
1,3 տոկոս |
(2-րդ կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)
3. Վառելիքաէներգետիկ հումքիմարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
ածուխ |
5 տոկոս |
տորֆ |
3 տոկոս |
այրվող թերթաքարեր |
3 տոկոս |
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ |
5 տոկոս |
ֆելզիտային տուֆ (այդ թվում` |
6 տոկոս |
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) |
7 տոկոս |
մարմար, մարմարացված կրաքարեր |
5 տոկոս |
դեկորատիվ մարմար |
6 տոկոս |
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ |
7 տոկոս |
տրավերտին |
6 տոկոս |
բազալտ |
4,5 տոկոս |
հիալոբազալտ |
6 տոկոս |
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ |
4 տոկոս |
տուֆաավազաքարեր |
3,5 տոկոս |
բազալտ |
3,5 տոկոս |
անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն |
3,5 տոկոս |
պրոֆիրիտ |
3 տոկոս |
կրաքար |
3,5 տոկոս |
(5-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
հրաբխային խարամ |
3 տոկոս |
պեմզա |
4 տոկոս |
ավազախճաքարային խառնուրդ |
3 տոկոս |
բալաստային հումք (պորֆիրիտ, |
3 տոկոս |
(6-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) |
6 տոկոս |
կրաքար (կիր ստանալու համար) |
3 տոկոս |
կավեր |
4 տոկոս |
բնական հանքային ներկեր |
4 տոկոս |
գիպսատար կավեր |
4 տոկոս |
(7-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ագաթ |
6 տոկոս |
փիրուզ |
6 տոկոս |
վանակատ (ծիածանվող օբսիդիան) |
6 տոկոս |
հասպիս |
6 տոկոս |
օնիքսանման մարմար |
5 տոկոս |
լիստվենիտ |
5 տոկոս |
(8-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
ցելոիտ (խոր.մ) |
5 տոկոս |
պեռլիտ (խոր.մ) |
6 տոկոս |
դիատոմիտ (խոր.մ) |
6 տոկոս |
բենտոնիտ (տոննա) |
6 տոկոս |
դունիտ և պերիդոտիտ (տոննա) |
4 տոկոս |
հրակայուն կավեր (տոննա) |
4 տոկոս |
անդեզիտ, անդեզիտաբազալտ |
4 տոկոս |
(Տողը հանվ. 18.06.01 N 543) |
|
ծծումբ |
3 տոկոս |
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) |
3 տոկոս |
դոլոմիտ (տոննա) |
3,5 տոկոս |
բարիտ (տոննա) |
5 տոկոս |
(Տողը հանվ. 18.06.01 N 543) |
(9-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
քարաղի տեսքով` | 0,88 |
աղաջրի տեսքով` | 0,09 |
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
արդյունաբերական նպատակով | 7,50 |
բուժական նպատակով | 0,40 |
Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը:
(10-րդ կետը խմբ. 18.06.01 N 543)
III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտառային |
Հեռավորու- |
Դրույքաչափը (դրամով) | |||
Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի |
Վառելափայտ | ||||
25-ից ավելի |
13-24 |
3-12 |
|||
Հաճարենի |
մինչև 10 |
3,640 |
3,220 |
2,800 |
700 |
10-25 |
2,800 |
2,520 |
2,240 |
630 | |
25-40 |
2,520 |
2,240 |
1,680 |
560 | |
40-ից ավելի |
2,240 |
1,960 |
1,680 |
420 | |
Կաղնի, Հացենի |
մինչև 10 |
3,920 |
3,640 |
2,800 |
700 |
10-25 |
3,080 |
2,800 |
2,240 |
630 | |
25-40 |
2,520 |
2,240 |
1,680 |
560 | |
40-ից ավելի |
1,960 |
1,680 |
1,400 |
420 | |
Բոխի, թխկի, թեղի |
մինչև 10 |
1,260 |
1,120 |
840 |
700 |
10-25 |
1,120 |
980 |
840 |
630 | |
25-40 |
980 |
840 |
700 |
560 | |
40-ից ավելի |
840 |
700 |
420 |
420 | |
Ցանկում չնշված այլ ծառատեսակներ |
մինչև 10 |
980 |
840 |
700 |
420 |
10-25 |
700 |
700 |
560 |
350 | |
25-40 |
560 |
560 |
420 |
280 | |
40-ից ավելի |
420 |
420 |
280 |
210 |
Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:
2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
վերգետնյա մասեր | արմատներ | |
դեղաբույսեր (կգ) | 150 դրամ | 500 դրամ |
տեխնիկական բույսեր (կգ) | 100 դրամ | 300 դրամ |
սննդային բույսեր (կգ) | 20 դրամ | 100 դրամ |
գեղազարդային բույսեր (հատ) | 5 դրամ |
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկույզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
պտուղներ, հատապտուղներ |
30 դրամ |
տխիլ (տկողին), ընկույզ |
60 դրամ |
4. Կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխի օգտագործման (որսի) համար`
լոր |
100 դրամ |
կտցար |
100 դրամ |
քարակաքավ |
500 դրամ |
նապաստակ |
800 դրամ |
վայրի աղավնի |
100 դրամ |
ջրլող թռչուններ (կռնչան բադ, փոքր |
500 դրամ |
5. Ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունագործական և սիրողական որսի համար`
սիգ |
20 դրամ |
լոքո |
50 դրամ |
ծածանազգիներ |
25 դրամ |
խեցգետին |
200 դրամ |
կարմրախայտ |
1,500 դրամ |
ցանկում չնշված այլ ձկնատեսակներ |
25 դրամ |
6. Խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի օգտագործման համար`
բարելավված խոտհարքներում և |
2,000 x Գ դրամ |
խոտհարքներում |
1,000 x Գ դրամ, |
որտեղ հողային կադաստրային արժեքի Գ գործակիցը հավասար է մարզի համար հողի տվյալ տարվա կադաստրային արժեքի և հողի կադաստրային արժեքի տվյալ տարվա միջին հանրապետական ցուցանիշի հարաբերությանը:
7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`
խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր` |
|
- բարելավված արոտավայրերում |
500 դրամ |
- բնական արոտավայրերում |
450 դրամ: |
8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1,500 դրամ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|