ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2006 թվականի N 500-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 3, 8, 14, 21, 30, 39, 49, 58, 81, 90, 95, 102, 109 և 114 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 4, 9-11, 15-19, 22-26, 31, 33, 34, 40-43, 45, 50-54, 60-63, 68, 82-86, 91, 96-99, 103-106, 110-112, 115, 116, 118-120, 122-126, 133, 135-138, 143, 144, 146, 147, 149, 152-162, 168 և 169 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».ուղղ.
գ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 5, 7, 12, 20, 27, 28, 35-38, 46-48, 55-57, 64, 88, 89, 93, 94, 101, 107, 108, 113, 117, 121, 127-130, 139-141, 148, 151 և 163-167 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».ուղղ.
դ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 131, 132 և 150 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկ N 1)».ուղղ.
ե) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 3-5, 7, 8, 9-12, 14-28, 30, 31, 33-43, 45-58, 60-64, 68, 81-86, 88-91, 93-99, 101-130, 133, 135-141, 143, 144, 146-149 և 151-169 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնում «2007» թիվը փոխարինել «2009» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ց Ա Ն Կ N 1
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում
2. Առաջնորդում և թիմի ստեղծում
3. Արդյունքների ապահովում
4. Խնդիրների լուծում
5. Հաղորդակցություն
6. Հաշվետվությունների մշակում և ներկայացում
7. Միջանձնային հարաբերություններ
8. Մտածողության ոճեր
9. Որոշումների կայացում
10. Ռազմավարական պլանավորում
11. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում
12. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ
13. Քաղաքականության մշակում և իրականացում
Ց Ա Ն Կ N 2
ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Աշխատանքային պլանի մշակում
2. Արդյունքների ապահովում
3. Թիմային աշխատանք
4. Հաղորդակցություն
5. Հաշվետվությունների մշակում և ներկայացում
6. Միջանձնային հարաբերություններ
7. Մտածողության ոճեր
8. Նպատակների սահմանում
9. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում
10. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ
Ց Ա Ն Կ N 3
ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Թիմային աշխատանք
2. Հաղորդակցություն
3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում
4. Միջանձնային հարաբերություններ
5. Մտածողության ոճեր
6. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում
7. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ
Ց Ա Ն Կ N 4
ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ` ԱՆՀՐԱԺԵՇՏ (ՊԱՐՏԱԴԻՐ) ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Թիմային աշխատանք
2. Հաղորդակցություն
3. Հաշվետվությունների մշակում և ներկայացում
4. Միջանձնային հարաբերություններ
5. Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում
6. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային հմտություններ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|