«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 623
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
1.1. Սեփականաշնորհել 56704 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի շինարարական դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
1.3. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի շինարարական դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 31940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 25560 հազ. դրամ։
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2556 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
1.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 24760 հազ. դրամ։
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
1.8. Սահմանել, որ «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
1.9. Սահմանել, որ «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
2.1. Սեփականաշնորհել 177236 հազ. դր. գնահատված ակտիվներ ունեցող «Տարոն-606» շինարարական փակ բաժնետիրական ընկերության (Վանաձորի N 606 ՀՊՁ) պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տարոն-606» շինարարական բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Տարոն-606» շինարարական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
2.3. «Տարոն-606» շինարարական փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 118750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 95000 հազ. դրամ։
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9500 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 58490 հազ. դրամ։
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Տարոն-606» շինարարական բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
2.8. Սահմանել, որ «Տարոն-606» շինարարական բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Տարոն-606» շինարարական բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տարոն-606» շինարարական բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
3.1. Սեփականաշնորհել 275578 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության «Գուգարք-1» հյուրանոցը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության։
3.2. «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության «Գուգարք-1» հյուրանոցի կազմից առանձնացնել 41797 հազ. դրամ գնահատված արժեքով «Գուգարք» ռեստորանը, որը սեփականաշնորհվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշմամբ։
3.3. «Վանաձորի հյուրանոցային տնտեսություն» պետական ձեռնարկության «Գուգարք-1» հյուրանոցի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 273580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 273580 հազ. դրամ։
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 27358 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2000 հազ. դրամ։
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
3.8. Սահմանել, որ «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
3.9. Սահմանել, որ «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գուգարք-1» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
4.1. «Թումանյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել վարչապարատ և սանմաքրում ստորաբաժանումը, բարեկարգման ստորաբաժանումը (Թումանյան քաղաքի փողոցներ, մայթեր, պուրակներ), ջրմուղ կոյուղու ստորաբաժանումները և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Թումանյանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։
4.2. «Թումանյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմագազամատակարարման ստորաբաժանումը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը։
4.3. «Թումանյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Թումանյանի քաղաքային համայնքին՝ հայեցողական իրավազորություններով՝ համաձայն «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի։
4.4. «Թումանյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.1. Սեփականաշնորհել 51141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագած» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արագած» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության։
5.2. «Արագած» մանկական առողջարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. «Արագած» մանկական առողջարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
5.4. «Արագած» մանկական առողջարան» պետական ձեռնարկության շենքերի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։
5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 50000 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 50000 հազ. դրամ։
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5000 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1142 հազ. դրամ։
5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Արագած» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
5.9. Սահմանել, որ «Արագած» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
5.10. Սահմանել, որ «Արագած» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արագած» մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
6.1. Սեփականաշնորհել 59873 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանի ՀԷԿ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության։
6.2. «Իջևանի ՀԷԿ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
6.3. «Իջևանի ՀԷԿ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 59870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 59870 հազ. դրամ։
6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5987 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
6.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
6.8. Սահմանել, որ «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
6.9. Սահմանել, որ «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
7.1. Սեփականաշնորհել 310 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի մսի կոմբինատ» պետական ձեռնարկության Սպիտակի անասնամթերման գրասենյակը՝ դասական աճուրդով։
7.2. Սահմանել վաճառքի մեկնարկային գինը՝ 154 հազ. դրամ։
7.3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 156 հազ. դրամ։
7.4. Վաճառքն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8.1. Սեփականաշնորհել 45966 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ոսկան Երևանցի» փակ բաժնետիրական ընկերության (N 3 տպարան) պետական բաժնեմասը (առանց տարածքի)՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ոսկան Երևանցի» բաց բաժնետիրական ընկերության։
8.2. «Ոսկան Երևանցի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
8.3. «Ոսկան Երևանցի» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։
8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 37630 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 11870 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 31,55 տոկոս)։
8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1187 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8334 հազ. դրամ։
8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ոսկան Երևանցի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.8. Սահմանել, որ «Ոսկան Երևանցի» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
8.9. Սահմանել, որ «Ոսկան Երևանցի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ոսկան Երևանցի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|