Գլխավոր տեղեկություն
Номер
N 502-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.511
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2006
Дата вступления в силу
11.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 ապրիլի 2006 թ.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 502-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 27-ի «2006 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 92-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել  հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով`  ապրիլ-հունիս ամիսների ընթացքում,

բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) անհրաժեշտության դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր. 

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2006 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման և ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2006 թվականի հունիսի 25 ը,

բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը.

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելություններն ավարտել 2006 թվականի հունիսի 20-ին:  

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 27
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ
       
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սարգսյան
 

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան 

 

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան
 
-

ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան 

- ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան 

-

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ա. Հովսեփյան
 
- ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան

- ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան 

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ս. Երիցյան
 
- ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Շահգելդյան 


-

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Խառատյան

 
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Բ. Ոսկանյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի  քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան

 

 

     

Արաբկիր

Ե. Զախարյան

- Երևանի քաղաքապետ

Մաշտոց

 

 (հանձնաժողովի նախագահ)

Կենտրոնական
Նոր Նորք

Յու. Խաչատուրով

- ՀՀ պաշտպանության նախարարի 
տեղակալ

Շահումյան

 

- Երևան քաղաքի դատախազ

Շենգավիթ

 

- Երևան քաղաքի ոստիկանության
վարչության պետ

Էրեբունի

 

 

 

- Երևան քաղաքի կայազորի ռազմական 

 

 

ոստիկանության բաժնի պետ

 

 

 

Արագածոտն

Գ. Գյոզալյան

- Արագածոտնի մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ
Ապարան

Մ. Ս. Գրիգորյան

- ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ

Թալին

 

- Արագածոտնի մարզի դատախազ

 

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ

 

 

 

 

 

Արարատ

Ա. Սարգսյան

- Արարատի մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ
Արարատ

Ա. Աղաբեկյան

- ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ

Մասիս

 

- Արարատի մարզի դատախազ

 

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- ՀՀ պաշտպանության նախարարության  ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ

 

 

 

Արմավիր

Ա. Հերոյան

- Արմավիրի մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Արմավիր
Էջմիածին

Ա. Միրզաբեկյան

- ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ

 

 

- Արմավիրի մարզի դատախազ

 

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Արմավիրի կայազորի ռազմական ոստի-կանության բաժնի պետ

 

 

 

 

 

Գեղարքունիք

Ս. Բարսեղյան

Գեղարքունիքի մարզպետ
    (հանձնաժողովի նախագահ)

Գավառ
Մարտունի

Հ. Բաղմանյան

-  2-րդ բանակային կորպուսի
հրամանատար

Սևան

 

- Գեղարքունիքի մարզի դատախազ

Կրասնոսելսկ

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Սևանի կայազորի  ռազմական
ոստիկանության բաժնի պետ

 

 

 

 

 

Լոռի

Հ. Քոչինյան

- Լոռու մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Վանաձոր
Սպիտակ

Լ. Երանոսյան

- 3-րդ բանակային կորպուսի
հրամանատար

Ստեփանավան

 

- Լոռու մարզի դատախազ

Տաշիր
Թումանյան

 

- մարզային ոստիկանության վարչության
պետ

 

 

- Լոռու կայազորի  ռազմական ոստիկանության

 

 

Վանաձորի բաժանմունքի պետ

 

 

   

Կոտայք

Կ. Շահգալդյան

- Կոտայքի մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան)

Ա. Մելոյան

- ՀՀ պաշտպանության նախարարի ավագ 

Հրազդան
Չարենցավան

 

օգնական -վարչական ապարատի
ղեկավար

Նաիրի

 

- Կոտայքի մարզի դատախազ

 

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության

 

 

Աբովյանի բաժանմունքի պետ

 

 

 

Շիրակ

Ռ. Մանուկյան

- Շիրակի մարզպետ

 

 

 (հանձնաժողովի նախագահ)

Գյումրի
Արթիկ

Գ. Մելքոնյան

- ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ

Աշոցք

 

- Շիրակի մարզի դատախազ

Անի

 

- մարզային ոստիկանության վարչության

Ախուրյան

 

 պետի պաշտոնակատար

 

 

- Շիրակի կայազորի ռազմական

 

 

 ոստիկանության բաժնի պետ

 

 

 

Սյունիք

Ս. Խաչատրյան

- Սյունիքի մարզպետ

 

 

  (հանձնաժողովի նախագահ)

Կապան
Գորիս

Գ. Գաբրիելյան

- 1 -ին բանակային կորպուսի
հրամանատար

Սիսիան

 

- Սյունիքի մարզի դատախազ

Մեղրի

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Գորիսի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ

 

 

 

Վայոց ձոր

Ս. Սարգսյան

- Վայոց ձորի մարզպետ

 

 

   (հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր

Ա. Փայտյան

- 4-րդ ԲԿ-ի հրամանատար

Վայք

 

- Վայոց ձորի մարզի դատախազ

 

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

 

 

Տավուշ

Ա. Ղուլարյան

- Տավուշի մարզպետ

 

 

  (հանձնաժողովի նախագահ)

Իջևան

Մ. Գ. Գրիգորյան

 - ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալ

Տավուշ (Բերդ)

 

Նոյեմբերյան

 

- Տավուշի մարզի  դատախազ

Դիլիջան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

 

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 502-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Հարությունյան 

-

ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

Ս. Ղասաբյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Փարսադանյան 

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Լ. Նանիջանյան

- թերապևտ
Վ. Տեր-Գրիգորյան

-

թերապևտ-սրտաբան

Ս. Թադևոսյան

-

հոգեբույժ

Գ. Հովհաննիսյան

- նյարդաբան
Ա. Մուրադյան

-

քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Ա. Ուզանկիչյան

- վիրաբույժ
Հ. Շահինյան

- ակնաբույժ
Կ. Բաբայան

- մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան

- վնասվածքաբան
Հ. Հովսեփյան
-

հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան