Գլխավոր տեղեկություն
Номер
N 341
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2003-23.06.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.06/20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.1997
Дата вступления в силу
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2018

040.0341.18.08.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1997 թ. N 341

քաղ. Երևան

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Խմբ. 06.11.03 N 1492-Ն)

 

Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 40-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Խմբ. 06.11.03 N 1492-Ն)

1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների (այսուհետ՝ զոհված զինծառայողներ) հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին՝ 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(1-ին կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

2. Զոհված զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց ընտանիքների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

(2-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

3. Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում զոհված զինծառայողների ցուցակը, որոնց ընտանիքներին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցել զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը: Ցուցակում նշվում են զոհված զինծառայողի անունը, ազգանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված զինծառայողի ընտանիքի՝ փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, անձնագրի համարը, յուրաքանչյուր զոհված զինծառայողի մասով՝ փոխհատուցման ենթակա գումարի չափը, ինչպես նաև զոհված զինծառայողի ընտանիքի բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության այն տեղական գանձապետական բաժնի անվանումը, որի միջոցով նախատեսվում է ստանալ նշված փոխհատուցումները:

(3-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները փոխանցում է տեղական գանձապետական բաժիններում նշված գումարների հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին՝ միաժամանակ համապատասխան տեղական գանձապետական բաժիններին տրամադրելով այդ հաշիվներից ծախսերի իրականացման համար ճշտված նախահաշիվներն ու համապատասխան ցուցակները:

(4-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

5. Փոխհատուցման գումարներն ստանալու նպատակով սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ցուցակում նշված զոհված զինծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժին է ներկայացնում տեղական գանձապետական բաժնի պետին ուղղված՝ վճարումները կատարելու համար դիմում՝ միաժամանակ ներկայացնելով անձնագիրը և զինծառայողի մահվան վկայականը: Երկօրյա ժամկետում տեղական գանձապետական բաժնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվությանը: Համապատասխանության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (առանց ծախսը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու) իրականացվում են պահանջվող վճարումները (այդ անձանց պահանջով՝ նշված գումարները փոխանցվում են վերջիններիս կողմից ներկայացված բանկային հաշիվներին կամ կանխիկ ձևով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական հիմնարկներին կանխիկ ձևով դրամական միջոցների տրամադրման ընթացակարգերին համապատասխան՝ այդ անձանց անվամբ դուրս գրված գանձապետական չեկերի միջոցով): Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում տեղական գանձապետական բաժինը մերժում է պահանջվող վճարումը՝ զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ներկայացված դիմումի դարձերեսին նշելով մերժման պատճառները:

(5-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը տրամադրում է տեղեկատվություն տվյալ եռամսյակի ընթացքում սույն որոշման համաձայն վճարված փոխհատուցումների վերաբերյալ:

(6-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

7. Եթե զոհված զինծառայողների գերեզմանները բարեկարգված են նրանց ընտանիքների անդամների ուժերով, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում փոխհատուցվում է գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքը, բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի:

(7-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի չափով՝ խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

(8-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

9. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց՝ տնամերձ կամ բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հողամասի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

(9-րդ կետը խմբ. 06.11.03 N 1492-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան