Գլխավոր տեղեկություն
Номер
N 404-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.02/25(397) Հոդ.503
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Дата вступления в силу
03.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 404-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԵՆՍԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005-2007 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնարար սկզբունքներից, ինչպես նաև այդ ծրագրերի ռազմավարությունը և միջոցառումները տարածքային զարգացման ծրագրերում ներառելու և իրագործելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

1. Հաստատել

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման ծրագիրը համաձայն N 2 հավելվածի:

2. Համապատասխան ոլորտներում պետական կառավարում իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների ղեկավարներին` իրենց իրավասությանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակներում 2006-2008 թվականներին իրականացվելիք միջոցառումները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 19-րդ կետի պահանջների համաձայն ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2006-2008 թվականների կողմնորոշիչ սահմանաքանակների շրջանակներում ներառել իրենց կողմից ղեկավարվող համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսային հայտերում (առանձնացված ներկայացնելով այդ մարզերում իրականացվելիք ծրագրերը և դրանց գծով առաջարկվող ծախսերը ) և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի նույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 23-րդ կետի պահանջների համաձայն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` բանակցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության (DFID) հետ վերջինիս կողմից` սույն որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով դրամաշնորհի ստացման և օգտագործման մեխանիզմների շուրջ ու դրա հիման վրա նախապատրաստել համապատասխան փոխըմբռնման հուշագիր:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներին`

ա) մեկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքային պլանները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` հաստատման.

բ) սույն որոշմամբ հաստատված ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը.

գ) առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային դոնորների և, մասնավորապես, DFID-ի հետ համագործակցությանը սույն ծրագրի իրականացմանն ուղղված միջազգային աջակցության առավել հասցեագրված, արդյունավետ և ամբողջական օգտագործման նպատակով:

6. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ
Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 11
Երևան
                                                                                                    

Հավելվածներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան