Գլխավոր տեղեկություն
Номер
N 200
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.06.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.1997
Дата вступления в силу
10.08.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հունիսի 1997 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


24 հունիսի 1997 թվականի N 200

քաղ. Երևան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ՀԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Գորիսի ՀԷԿ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել մրցույթով՝ մեկնարկային գինը սահմանելով 148390 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Գորիսի ՀԷԿ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Գորիսի ՀԷԿ» պետական ձեռնարկությունը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

4. Մրցութային հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել տեղեկատվություն մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին։

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել հատուկ հաշիվ՝ մրցույթով սեփականաշնորհման համար սահմանված կարգով նախատեսված վճարումներն իրականացնելու նպատակով։

6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ մրցույթի հաղթողին արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սեփականաշնորհման պայմանագիր։

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` նշված ձեռնարկության սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագիր՝ առնվազն 10 տարի ժամկետով, հաշվարկային էլեկտրաէներգիայի արտադրանքին համապատասխան անհրաժեշտ քանակությամբ ջրի ապահովման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը՝ նշված ձեռնարկության սեփականաշնորհումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագիր՝ առնվազն 10 տարի ժամկետով, հաշվարկային էլեկտրաէներգիայի գնման և փոխադրման ապահովման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Կ Ա Զ Մ

 

մրցութային հանձնաժողովի

 

Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. ԱԶԱՐՅԱՆ - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Կ. ԳԱԼՈւՍՏՅԱՆ - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. ԴԵՐՁԱԿՅԱՆ - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Գ. ՍԻՄՈՆՅԱՆ - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ա. ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան