«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2006 թ. |
N 547-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 124-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 6-րդ կետում՝
ա) «բ» ենթակետի «կրկին անգամ կիրառելու,» բառերից հետո լրացնել «Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու,» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետ.
«գ) քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի) կողմից Խորհուրդ դիմում ներկայացնելու դեպքում:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը շարունակում է պաշտոնավարել՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը: Այդ ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է կասեցնել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:».
2) 7-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում՝ քաղաքացիական ծառայողի փորձաշրջան չանցնելու հիմնավորվածության մասին:».
բ) երկրորդ պարբերության «բ» ենթակետով» բառերը փոխարինել «բ» և «գ» ենթակետերով» բառերով.
3) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու համար Խորհրդի համաձայնությունը ստանալու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու դիմումը համապատասխան պաշտոնատար անձը (մարմինը) Խորհուրդ պետք է ներկայացնի ոչ ուշ, քան նշանակված փորձաշրջանի ժամկետի ավարտման օրը:».
4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքով՝ քաղաքացիական ծառայողին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը), ինչպես նաև այդ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը (այսուհետ՝ կողմեր):».
5) 15-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետի «կարծիք» բառը, իսկ «դ» ենթակետի «կարծիքի» բառը համապատասխանաբար փոխարինել «եզրակացություն» և «եզրակացության» բառերով.
6) 18-րդ կետում՝
ա) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կարգապահական խախտման վերաբերյալ քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրությունը.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» ենթակետ.
«ե1) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը.».
գ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերում համաձայնություն ստանալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ համապատասխան պաշտոնատար անձի (մարմնի) դիմումին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
ա) փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով առաջադրված պահանջներին քաղաքացիական ծառայողի անհամապատասխանությունը վկայող փաստաթղթերը և դրանց վերաբերյալ քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրությունը.
բ) փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողին կարգապահական տույժի ենթարկելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան իրավական ակտի պատճենը, ինչպես նաև այդ տույժի հետ կապված քաղաքացիական ծառայողից վերցված գրավոր բացատրության պատճենը.
գ) քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
դ) այլ անհրաժեշտ փաստաթղթեր (դրանց պատճենները)։».
դ) երկրորդ պարբերության «կետի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «կետով» բառով.
7) 21-րդ կետի «ա» ենթակետի «անհրաժեշտության դեպքում» բառերից հետո լրացնել «տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կողմից» բառերը.
8) 31-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:».
9) Ձև N 3-ի երրորդ պարբերության «գ» ենթակետի «կարծիք» բառը, իսկ «դ» ենթակետի «կարծիքի» բառը համապատասխանաբար փոխարինել «եզրակացություն» և «եզրակացության» բառերով:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|