Գլխավոր տեղեկություն
Номер
N 541-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.07.17/18(227) Հոդ.229
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
26.06.2006
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
26.06.2006
Дата вступления в силу
27.07.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506194

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 541-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 7-րդ կետում՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետ.

«ա1) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.».

բ) «ժ» ենթակետի «շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը» բառերը փոխարինել «շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները» բառերով,

2) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.»:

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան