Գլխավոր տեղեկություն
Номер
N 1023-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.08.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.16/44(499) Հոդ.932
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.2006
Дата вступления в силу
26.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 1023-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման նախաբանը «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «9-րդ հոդվածի «բ» ենթակետին,» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի`

«ը» ենթակետը «25 հազար դրամը» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը» բառերով,

«թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան