Գլխավոր տեղեկություն
Номер
N 448
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.29/24
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.1997
Дата вступления в силу
16.10.1997

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1997 թվականի N 448
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ի N 224 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1.1. Սեփականաշնորհել 134674 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մոնոլիտ» («Միաձուլշին» ԱՇՊՁ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մոնոլիտ-շինարար» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոհավաքակայանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

1.3. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մոնոլիտ» գործարանի դուստր ձեռնարկությունը, նյութատեխնիկական բազայի անավարտ շինարարությունը, արտադրական բազայի անավարտ շինարարությունը, «Մոնոլիտ» գործարանի դուստր ձեռնարկությանը տրամադրված գույքը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

1.4. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմում սեփականաշնորհվող ճամբարի գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել Է 5 գործակից։

1.5. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 91410 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 73130 հազ. դրամ։

1.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7313 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 43264 հազ. դրամ։

1.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մոնոլիտ-շինարար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.10. Սահմանել, որ «Մոնոլիտ-շինարար» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.11. Սահմանել, որ «Մոնոլիտ-շինարար» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մոնոլիտ-շինարար» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 71932 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մոնոլիտ» («Միաձուլշին» ԱՇՊՁ) փակ բաժնետիրական ընկերության «Մոնոլիտ» գործարանի դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մոնոլիտ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության «Մոնոլիտ» գործարանի դուստր ձեռնարկության կազմում սեփականաշնորհել նյութատեխնիկական բազայի անավարտ շինարարությունը, արտադրական բազայի անավարտ շինարարությունը և դուստր ձեռնարկության տարածքում գտնվող գույքը:

2.3. «Մոնոլիտ» փակ բաժնետիրական ընկերության «Մոնոլիտ» գործարանի դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 56470 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 45170 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4517 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 15464 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մոնոլիտ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Մոնոլիտ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Մոնոլիտ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մոնոլիտ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. 1253017 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տրանզիստոր» ԳԱՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

3.2. «Տրանզիստոր» ԳԱՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ուսումնարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությանը։

3.3. «Տրանզիստոր» ԳԱՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել NN 30, 31, 32 բնակելի շենքերը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։

3.4. «Տրանզիստոր» ԳԱՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 955470 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 955470 հազ. դրամ։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 297546 հազ. դրամ։

3.7. Սահմանել, որ համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի, աշխատավորական կոլեկտիվի կազմում, որպես նախաձեռնող խմբի անդամ, սեփականաշնորհմանը կարող են մասնակցել ամերիկյան «Ինտերսեմի C» ընկերությունը, նրա կողմից լիազորված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն։

3.8. Գույքի գնումն իրականացնել երեք ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

4.1. 860 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

4.2. «Սպիտակի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Սպիտակի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 860 հազ. գրամ, որից վաճառքի ենթակա մասը` 860 հազ. դրամ։

4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 100 դրամ։

4.6. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.1. Սեփականաշնորհել 41117 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող կենտրոնական երկրաբանահետախուզական շահագործման պետական ձեռնարկության Նոր Գեղիի բազան՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Նոր Գեղիի բազա» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. Կենտրոնական երկրաբանահետախուզական շահագործման պետական ձեռնարկության Նոր Գեղիի բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Կենտրոնական երկրաբանահետախուզական շահագործման պետական ձեռնարկության Նոր Գեղիի բազայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 41120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 41120` հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4112 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Նոր Գեղիի բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Նոր Գեղիի բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Նոր Գեղիի բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությանն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոր Գեղիի բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 63752 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանշին » փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ՄԴՁ-7 ձեռնարկության շենքը, որը սեփականաշնորհվել է «Գյուղշին-մոնտաժ» ՀՊՁ-ի կազմում։

6.3. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության նախկին վարչական շենքը, բնակելի շենքի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

6.4. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 45490 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 36390 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3639 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 18265 հազ. դրամ։

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.9. Սահմանել, որ «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.10. Սահմանել, որ «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիսիանշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությանը։

7.1. Սեփականաշնորհել 132135 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոմունմատ» առևտրային-միջնորդային պետական ձեռնարկությանը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կոմունմատ» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Կոմունմատ» առևտրային-միջնորդային պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

7.3. «Կոմունմատ» առևտրային-միջնորդային պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 75390 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 75390 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7539 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 56743 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կոմունմատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Կոմունմատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Կոմունմատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոմունմատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. 2090340 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայսառնարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ «Հայսառնարան» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

8.2. «Հայսառնարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մասնաճյուղը, Կապանի «Սառցակոմբինատ» դուստր ձեռնարկությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

8.3. «Հայսառնարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել արտաքին երկաթգծի ճյուղը (200 գծամետր) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

8.4. «Հայսառնարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 10 խանութը և այն սեփականաշնորհել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման։

8.5. «Հայսառնարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Չարենցավանի սառնարանի անավարտ շինարարությունը և այն սեփականաշնորհել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշման:

8.6. «Հայսառնարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.7. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 1273000 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 1273000 հազ. դրամ։

8.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 817350 հազ. դրամ։

8.9. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

8.10. Գաղտնի։

9.1. Սեփականաշնորհել 513000 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայսառնարան» պետական ձեռնարկության մասնաճյուղը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայսառնարանի» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Հայսառնարան» պետական ձեռնարկության մասնաճյուղը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Հայսառնարան» պետական ձեռնարկության մասնաճյուղի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. «Հայսառնարան» պետական ձեռնարկության մասնաճյուղի շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 60 գործակից։

9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 513000 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 513000 հազ. դրամ։

9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 51300 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

9.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայսառնարանի» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.9. Սահմանել, որ «Հայսառնարանի» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.10. Սահմանել, որ «Հայսառնարանի» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայսառնարանի» N 1 մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 18790 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայսառնարան» պետական ձեռնարկության Կապանի «Սառցակոմբինատ» դուստր ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Հայսառնարան» պետական ձեռնարկության Կապանի «Սառցակոմբինատ» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

10.3. «Հայսառնարան» պետական ձեռնարկության Կապանի «Սառցակոմբինատ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 9070 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 9070 հազ. դրամ։

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 907 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 9717 հազ. դրամ։

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.9. Սահմանել, որ «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 5074 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Վանաձորի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

11.2. «Վանաձորի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության զբաղեցրած ԲԿՏԱՎ-ի 43 քառ. մ տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել «Վանաձորի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության կազմում, որի գնահատումը կատարվել Է «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (1 քառ. մ 125 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)։

11.3. «Վանաձորի վերելակային տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3930 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3930 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 393 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1146 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությանը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Վանաձորի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Վանաձորի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի վերելակային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

12.1. Սեփականաշնորհել 03643 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի հացի գործարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գորիսի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Գորիսի հացի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հացի 5 կրպակը (ցանկը կցվում Է) և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.3. «Գորիսի հացի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 53480 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 53480 հազ. դրամ։

12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 5348 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10160 հազ. դրամ։

12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գորիսի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.8. Սահմանել, որ «Գորիսի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.9. Սահմանել, որ «Գորիսի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գորիսի հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 1583 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բերրիություն» էրեբունի պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «էրեբունու «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. «Բերրիություն» էրեբունի պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

13.3. «Բերրիություն» էրեբունի պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1580 հազ. դրամ։

13.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 158 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

13.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

13.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «էրեբունու «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությանը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.8. Սահմանել, որ «էրեբունու «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

13.9. Սահմանել, որ «էրեբունու «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էրեբունու «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

14.1. Թույլատրել «Շինաքար» ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած 10693 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

14.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

15.1. Թույլատրել «Հայրենիք» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած 161 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

15.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16.1. Թույլատրել «Կլեմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած 12209 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

16.2. Շենքերի, շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 1,57 գործակից։

16.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

17.1. Թույլատրել «Հայմարմարգրանիտ» ՎՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից վարձակալած 252447 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

17.2 Վարձակալած գույքի գնահատված արժեքից հանել տուֆ մշակող հոսքային գծի 17932 հազ. դրամ գնահատված արժեքը (վերջինիս արժեքը վճարված է վարձակալի կողմից)։

Ծաղկաձորի տեղամասի շենքերի արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից։

17.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

18.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 224 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 8.2-րդ կետում. «Մերկուրի» ԼՏԸ» բառերը փոխարինել «Մերկուրի-1991» ԼՏԸ» բառերով, իսկ «N 2 ծաղկի խանութ-կրպակը» բառերը՝ «N 4 ծաղկի խանութ-կրպակը» բառերով։

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Ց Ա Ն Կ

 

«Գորիսի հացի գործարան» պետական ձեռնարկության հացի կրպակների

 


NN
ը/կ

Օբյեկտի
անվանումը

Օբյեկտի հասցեն


1.
2.
3.
4.
5.

N 1 կրպակ
N 2 կրպակ
N 3 կրպակ
N 4 կրպակ
N 5 կրպակ

Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Բակունցի փող.
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Ավանգարդ թաղ.
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Անկախության փող.
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Առաքելյան փող.
Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Ֆրունզեի փող.