ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2005 թ. |
N 79-Ա |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 177 ԵՎ ԹԻՎ 177/1 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նունե Երիցյանի 2005 թվականի փետրվարի 15-ի դիմումը՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 23 (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 177) և ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 41 (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 177/1) հասցեներում գործող արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Նունե Երիցյան» արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 177 և թիվ 177/1 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Երիցյանին հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|