Գլխավոր տեղեկություն
Номер
N 667-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.14/31(486) Հոդ.631
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.05.2006
Дата вступления в силу
15.06.2006

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 667-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության վթարված կոյուղու ցանցի նախագծման և կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 9220.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (720.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 8500.0 հազ. դրամ` «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 27
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 667-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

                                                                                                                         (հազ. դրամ)

 

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի N 1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից նվազեցնող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

Խումբը

Ենթախումբը

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

0

0

0

06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (9220.0) (9220.0) (9220.0)
   

այդ թվում`

     
  04 31. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների սոցիալական հոգածության իրականացման նպատակով պետական աջակցություն երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ներին  (9220.0) (9220.0) (9220.0)
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (9220.0) (9220.0) (9220.0)
   

այդ թվում`

     
    Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ  (9220.0) (9220.0) (9220.0)

14

  ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 9220.0 9220.0 9220.0
   

այդ թվում`

     
  06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 9220.0 9220.0 9220.0
   

այդ թվում`

     
    ՀՀ կառավարություն  9220.0 9220.0 9220.0
   

այդ թվում`

     
    Նախագծահետազոտական աշխատանքներ 720.0 720.0 720.0
    Կապիտալ վերանորոգման ծախսեր 8500.0 8500.0 8500.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան