Գլխավոր տեղեկություն
Номер
N 19
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.20/9(141)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.01.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.1997
Дата вступления в силу
02.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 1997 թվականի N 19
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 456 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 7-ի «Նախկին վարչական շրջաններում ստեղծված տեղական լուծարքային հանձնաժողովների կողմից ընդունված ծառայողական մարդատար ավտոմեքենաների բաշխման մասին» N 456 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 11-րդ կետի 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սյունիքի մարզի պատգամավորների Կապանի նախկին շրջխորհրդի գործկոմին պատկանող «ՈՒԱԶ-31512» մակնիշի 58-00 ԱԴՎ պետհամարանիշի և պատգամավորների Սիսիանի նախկին շրջխորհրդի գործկոմին պատկանող 1991 թվականի թողարկման «ՈՒԱԶ-469» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենաները».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 35-րդ կետով.

«35. Սյունիքի մարզի պատգամավորների Կապանի նախկին շրջխորհրդի գործկոմին պատկանող «ՈՒԱԶ-315201» մակնիշի 12-15 ԱԴԶ պետհամարանիշի ավտոմեքենան հատկացնել կենսաթոշակային ապահովության Կապանի տարածքային կենտրոնին` Սյունիքի մարզի բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովին սպասարկելու համար»:

Այդ կապակցությամբ որոշման 35-րդ կետը համարել 36-րդ կետ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան