«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 փետրվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1997 թվականի N 25
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է` որպես գույքային համալիր:
1.3. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 116040 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 116040 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11604 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 17302 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3 «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 32270 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3227 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 41910 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 37060 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 29650 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2965 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3526 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկությունը:
4.2. «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկության կազմում ընդգրկված ստորաբաժանումները (ցանկը կցվում է) սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 1.11-րդ կետով`
«1.11. Գաղտնի»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 376 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 2.11-րդ կետով`
«2.11. Գաղտնի»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 364 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 7 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել 1.15-րդ կետով`
«1.15. Գաղտնի»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Ց Ա Ն Կ
«ԱՐԴԻՄՊԵՔՍ» ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
NN |
Կառուցվածքային միավորների անվանումը | Հասցեն |
1 |
2 |
3 |
1. |
«Արդիմպեքս» ՊԱՁ | Կոմիտասի 49 |
2. |
Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Կապան, Լեռնագործների 3 |
3. |
Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ | քաղ. Կապան, Կավարտ ավան |
4. |
Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 20 խանութ | քաղ. Կապան, Աշոտավան |
5. |
Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3/2 ճաշարան | քաղ. Կապան, 3-րդ ՀԷԿ |
6. |
Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի ավտոպարկ | քաղ. Կապան, Սպանդարյան փող. |
7. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Ալավերդի |
8. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 4 խանութ | քաղ. Ալավերդի, Լենհանքեր |
9. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 6 խանութ | քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ. |
10. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ | քաղ. Ալավերդի |
11. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 9 խանութ | քաղ. Ալավերդի, Երկաթգծի կայարան |
12. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան | քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ. |
13. |
Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի «Գայանե» սրճարան | քաղ. Ալավերդի, Ախթալա-Շամլուղ հանք |
14. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Ագարակ |
15. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի շինանյութերի խանութ | քաղ. Ագարակ |
16. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի հացի խանութ | քաղ. Ագարակ |
17. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի «Արաքս» ռեստորան | քաղ. Ագարակ |
18. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի խորովածանոց | քաղ. Ագարակ |
19. |
Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի դիսկոտեկա | քաղ. Ագարակ |
20. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Թումանյան |
21. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ | քաղ. Թումանյան, 3-րդ թաղ. |
22. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3 խանութ | քաղ. Թումանյան, 3-րդ թաղ. |
23. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 8 խանութ | քաղ. Թումանյան, 1-ին թաղ. |
24. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N10 խանութ | քաղ. Թումանյան, 2-րդ թաղ. |
25. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի պահեստ | քաղ. Թումանյան, 3-րդ թաղ. |
26. |
Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան | քաղ. Թումանյան, 1-ին թաղ. |
27. |
Վայքի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Վայք |
28. |
Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Ախթալա |
29. |
Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ | քաղ. Ախթալա |
30. |
Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 2 խանութ | քաղ. Ախթալա, Թբիլիսիի խճ. |
31. |
Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 5 խանութ | քաղ. Ախթալա, Սվինեցի թաղ. |
32. |
Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 ճաշարան | քաղ. Ախթալա, Բարինի թաղ. |
33. |
Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ | քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1 |
34. |
Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 12 խանութ | քաղ. Գյումրի, Շահումյան 98 |
35. |
Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 19 խանութ | քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1 |
36. |
Երևանի առևտրաարտադրական ԴՁ | քաղ. Երևան 51, Կոմիտասի 49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|