Գլխավոր տեղեկություն
Номер
N 25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.28/3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.02.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.1997
Дата вступления в силу
10.03.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 փետրվարի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 1997 թվականի N 25
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է` որպես գույքային համալիր:

1.3. «Տուֆաբլոկների գործարան» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 116040 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 116040 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11604 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 17302 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը  սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3 «Շինմեքմեխ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 32270 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3227 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 41910 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Շինմեքմեխ»  բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Շինմեքմեխ»  բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինմեքմեխ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը  սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. «Արտաշատի մանրատախտակի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 37060 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 29650 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2965 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3526 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Մանրատախտակ»  բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանրատախտակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկությունը:

4.2. «Արդիմպեքս» պետական առևտրային ձեռնարկության կազմում ընդգրկված ստորաբաժանումները (ցանկը կցվում է) սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Վաճառքն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել 1.11-րդ կետով`

«1.11. Գաղտնի»:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 376 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել 2.11-րդ կետով`

«2.11. Գաղտնի»:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման,  վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 364 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 7 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել 1.15-րդ կետով`

«1.15. Գաղտնի»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Սարգսյան

Ց Ա Ն Կ

«ԱՐԴԻՄՊԵՔՍ» ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Կառուցվածքային միավորների անվանումը Հասցեն

1

2

3

1.

«Արդիմպեքս» ՊԱՁ  Կոմիտասի 49

2.

Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ  քաղ. Կապան, Լեռնագործների 3

3.

Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ  քաղ. Կապան, Կավարտ ավան

4.

Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 20 խանութ  քաղ. Կապան, Աշոտավան

5.

Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3/2 ճաշարան  քաղ. Կապան, 3-րդ ՀԷԿ

6.

Կապանի առևտրաարտադրական ԴՁ-ի ավտոպարկ  քաղ. Կապան, Սպանդարյան  փող.

7.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ  քաղ. Ալավերդի

8.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 4 խանութ  քաղ. Ալավերդի, Լենհանքեր

9.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 6 խանութ  քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ.

10.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 7 խանութ  քաղ. Ալավերդի

11.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի N 9 խանութ  քաղ. Ալավերդի, Երկաթգծի կայարան

12.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան  քաղ. Ալավերդի, Շահումյանի թաղ.

13.

Ալավերդու առևտրաարտադրական ԴՁ-ի «Գայանե» սրճարան  քաղ. Ալավերդի, Ախթալա-Շամլուղ հանք

14.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ  քաղ. Ագարակ

15.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի շինանյութերի խանութ  քաղ. Ագարակ

16.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի հացի խանութ  քաղ. Ագարակ

17.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի «Արաքս» ռեստորան  քաղ. Ագարակ

18.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի խորովածանոց  քաղ. Ագարակ

19.

Ագարակի առևտրաարտադրական ԴՁ-ի դիսկոտեկա  քաղ. Ագարակ

20.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ  քաղ. Թումանյան

21.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ  քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.

22.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 3 խանութ  քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.

23.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N 8 խանութ  քաղ. Թումանյան, 1-ին թաղ.

24.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի N10 խանութ  քաղ. Թումանյան, 2-րդ թաղ.

25.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի պահեստ  քաղ. Թումանյան, 3-րդ թաղ.

26.

Թումանյանի առևտրաարտադրական ԴՁ-ի ճաշարան  քաղ. Թումանյան, 1-ին թաղ.

27.

Վայքի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ  քաղ. Վայք

28.

Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ   քաղ. Ախթալա

29.

Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 խանութ քաղ. Ախթալա

30.

Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 2 խանութ  քաղ. Ախթալա, Թբիլիսիի խճ.

31.

Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 5 խանութ  քաղ. Ախթալա, Սվինեցի թաղ.

32.

Ախթալայի առևտրաարտադրական ԴՁ-ի N 1 ճաշարան քաղ. Ախթալա, Բարինի թաղ.

33.

Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի գրասենյակ քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1

34.

Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 12 խանութ քաղ. Գյումրի, Շահումյան 98

35.

Գումրիի առևտրաարտադրական ԴՁ-ի N 19 խանութ քաղ. Գյումրի, Գ. Նժդեհի 1

36.

Երևանի առևտրաարտադրական ԴՁ  քաղ. Երևան 51, Կոմիտասի 49