Գլխավոր տեղեկություն
Номер
N 376-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.19/23(478) Հոդ.449
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.04.2006
Дата вступления в силу
20.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 376-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի ապրիլի 16-ին կայանալիք` Վայոց ձորի մարզի Խաչիկի և Սարավանի գյուղական համայնքների ղեկավարների, 2006 թվականի ապրիլի 23-ին կայանալիք` Կոտայքի մարզի Հացավանի և Շիրակի մարզի Փոքրաշենի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 506620 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 376-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ 90000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

90000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ  25500
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 3000

 

ընդամենը

124500 
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր    
(4 x 124500)

498000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր    
(1674ընտրող +1674 x 0.03) x 5 դրամ

8620

 

Ընդամենը

506620


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան