Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.03.31/6
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.1997
Дата вступления в силу
13.03.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1997 թվականի N 40

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը` համաձայն NN 1-5 հավելվածների:

2. Սույն որոշման NN 1-5 հավելվածներում ընդգրկված և Երևան քաղաքում տեղաբաշխված բոլոր ժամանակավոր օբյեկտների (տաղավարներ, կրպակներ) սեփականաշնորհումն իրականացվում է առանց հողի սեփականաշնորհման:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, հավելվածներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 40 որոշման

Ց Ա Ն Կ

1997 թվականի մարտ ամսին սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 40 որոշման

Ց Ա Ն Կ

1997 թվականի ապրիլ ամսին սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 40 որոշման

Ց Ա Ն Կ

1997 թվականի մայիս ամսին սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 


Հավելված N 4
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 40 որոշման

Ց Ա Ն Կ

1997 թվականի հունիս ամսին սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 


Հավելված N 5
ՀՀ կառավարության 1997 թվականի
մարտի 13-ի N 40 որոշման

Ց Ա Ն Կ

1997 թվականի հուլիս ամսին սեփականաշնորհման ենթակա «փոքր» օբյեկտների

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան