Գլխավոր տեղեկություն
Номер
N 907-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.845
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.07.2006
Дата вступления в силу
29.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 3 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 907-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան, իսկ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան գումարի 30 տոկոսը համամասնորեն` մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա ավարտը, փոխանցվում է այն համայնքների բյուջեներ, որոնց վարչական տարածքներում ընդգրկված են վարձակալության տրված` նշված հողամասերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 30
Երևան