Գլխավոր տեղեկություն
Номер
N 360
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.1997-01.03.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.11.1996
Дата вступления в силу
17.11.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 նոյեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 1996 թվականի N 360

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերանվանել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

գ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն.

դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

2. Միաձուլել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:

3. Լուծարել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը:

Այդ կապակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հ. Թամրազյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարար
 (հանձնաժողովի նախագահ)
Վ. Ղուկասյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
 (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Միլիտոնյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի
 առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան -  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
 գլխավոր գանձապետ
Դ. Դերձակյան -  ՀՀ կապի նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան -  ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան -  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Է. Սաֆարյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Մ. Հուրիխանյան
-  ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի
 ծառայության պետ
Գ. Սիմոնյան
-  ՀՀ պետական  ունեցվածքի հաշվառման և
 ապապետականացման վարչության պետի առաջին
 տեղակալ
Պ. Ստեփանյան -  «Հեռուստատեսություն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն
Լ. Վարդանյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
 ֆինանսատնտեսական վարչության պետ
Ռ. Խաչատրյան -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
 գլխավոր հաշվապահ

 

բ) հանձնաժողովին` մինչև 1997 թվականի մարտի 1-ը`

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և Հայկական պետական լրատվական գործակալության (Արմենպրես) հետագա ենթակայության և կարգավիճակի, ինչպես նաև նախարարության գույքի հետագա տնօրինման մասին.

ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի կառավարման և լուծարման գործընթացի իրականացման, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.

անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների:

(3-րդ կետը փոփ. 31.01.97 N 15)

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կանոնադրությունը, կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 1-ին կետի «ա», «է» և 2-րդ կետի «ը» ենթակետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.03.1997, N 33 01.03.1997, N 360
31.01.1997, N 15 01.03.1997, N 360
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան