«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 300-Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 31-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.
բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2006 թվականի համար` 370 դրամ.
գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
դ) որ 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
16650 87 1448,6 22200 21 466,2 16650 12 199,8 22200 5 111,0 33300 10 333,0 22200 19 421,8 22200 5 111,0 22200 10 222,0 44400 6 266,4 33300 7 233,1 22200 21 466,2 177,6 33300 15 499,5 33300 22 732,6 66600 23 1531,8 11100 93 1032,3 55500 24 1332,0 44400 16 710,4 56700 21 1190,7 45880 27 1239,0 7770 102 792,5
Փորձաքննության տեսակի անվանումը
Միավորի նախահաշվային արժեքը
(դրամ)Քանակը
(հատ)Ընդամենը նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)
Ձեռագրաբանական
Փաստաթղթաբանական
Հետքաբանական
Ձգաբանական
Պայթյունատեխնիկական
Նյութագիտական
Սննդային
Կենսաբանական (հողագիտական)
Տեսաձայնագրառման
Հրդեհատեխնիկական
Շինարարատեխնիկական
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների
11100
16
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի
Տրանսպորտային հետքաբանական
Տնտեսագիտական
Ապրանքագիտական
Համակարգչային տեխնիկական
Մշակութային արժեքների
Հոգեբանական
Դատաբժշկական
Դատաքիմիական (տոքսիկոլոգիական)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|