Գլխավոր տեղեկություն
Номер
N 2412-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.08/21(476) Հոդ.429
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2006
Дата вступления в силу
09.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2412-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների 2006-2008 թվականների եռամյա զարգացման և 2006 թվականի վերականգնման ու պահպանման տարեկան աշխատանքային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 24
    Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2412-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԸ ԵՎ ԴՐԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ներկայումս Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7700 կմ է: Ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները, ըստ ֆունկցիոնալ նշանակության, բաժանված են`

ա) միջպետական նշանակության ճանապարհների` 1561 կմ,

բ) հանրապետական նշանակության ճանապարհների` 1800 կմ,

գ) տեղական նշանակության ճանապարհների` 4342 կմ:

Տեղական նշանակության ճանապարհներն իրենց հերթին, ըստ պատկանելության, բաժանվում են 3352 կմ մարզային և 990 կմ համայնքային ճանապարհների։

 

Ներմուծեք նկարագրությունը_10947

 

 Ներկայումս գոյություն ունեցող ուղևորափոխադրումների և բեռնաշրջանառության հիմնական ծավալներն իրականացվում են 16 միջպետական նշանակության մայրուղիներով` ապահովելով հանրապետության կապը հարևան երկրների հետ։


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

1995-2004 թվականների ընթացքում ճանապարհային բնագավառում ընդհանուր ֆինանսական ներդրումների արդյունքում կառուցվել և վերականգնվել են շուրջ 1400 կմ ճանապարհներ, մի քանի տասնյակ կամուրջներ, շահագործման են հանձնվել Պուշկինի, Նալբանդի և Դիլիջանի թունելները: Կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական ճանապարհային ցանցի վիճակի բարելավման կտրուկ աճ, որի հետևանքով էապես նվազել են ճանապարհներից օգտվողների կողմից կատարված տրանսպորտային միջոցների շահագործման տարեկան ծախսերը՝ 1995 թվականին մոտավորապես 150 մլն ԱՄՆ-ի դոլարից 2004 թվականին հասնելով մոտավորապես 40 մլն ԱՄՆ-ի դոլարի:

Կատարված ներդրումների արդյունքում համարյա կրկնակի նվազել են տրանսպորտային ընդհանուր ծախսերը, երթևեկության միջին արագության մեծացման շնորհիվ զգալիորեն կրճատվել է երթևեկության ժամանակը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10948

 

Նախորդ տարիներին նպատակային և արդյունավետ վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնական ճանապարհային ցանցի ծածկի անհարթության միջինացված գործակիցը 1995 թվականի 7.8 մմ/մ արժեքից 2004 թվականին նվազել է մինչև 3.5 մմ/մ արժեքը:

 

Ներմուծեք նկարագրությունը_10949

Հետևաբար, կարելի է պնդել, որ հիմնական ճանապարհային ցանցը 1996-2004 թվականների ընթացքում անմխիթար վատ վիճակից բերվել է միջազգային չափանիշներով ընդունված լավ վիճակի:

 


Ներմուծեք նկարագրությունը_10950

 

Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով ճանապարհային տնտեսությանը 16,538 մլրդ դրամի չափով հատկացված միջոցներով իրականացվում են հետևյալ ծրագրերը`

ա) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում` 11211.6 մլն դրամ.

բ) պետական նշանակության ավտոճանապարհների շահագործում և պահպանում՝ 4515.7 մլն դրամ,

այդ թվում՝ ձմեռային պահպանում` 945 մլն դրամ.

գ) տեղական նշանակության ճանապարհների շահագործում և պահպանում` 553 մլն դրամ.

դ) տեղական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանում` 525 մլն դրամ.

ե) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում՝ 811 մլն դրամ:

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում կվերականգնվեն և կկառուցվեն շուրջ 190 կմ ճանապարհահատվածներ, 3 տասնյակից ավելի կամուրջներ:

Հանրապետությունում այս տարի առաջին անգամ պետական ճանապարհային ցանցերի շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացվում են համալիր եռամյա պայմանագրերով:

Դրա հետ մեկտեղ` հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին կատարվող հիմնանորոգման աշխատանքները բավարար չեն` հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված թերի նորոգումների հսկայածավալ չափերը: Արդյունքում` նշված ցանցերի ամուր ծածկով ճանապարհների մոտավորապես մեկ երրորդ մասը և կոպճային ծածկով ճանապարհների երկու երրորդ մասը վերակառուցման կարիք են զգում։

 

 

Ներմուծեք նկարագրությունը_10951


 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2003 թվականին ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին համապատասխան` մինչև 2015 թվականը Հայաստանի Հանրապետության ճանապարհային բնագավառի հիմնական քաղաքականությունը գոյություն ունեցող ճանապարհային ցանցի վերականգնումն ու պահպանումն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում վթարային վիճակում գտնվող կամուրջների վերականգնմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշմամբ հաստատվել է առաջնահերթ կարգով վերականգնման ենթակա` վթարային վիճակում գտնվող կամուրջների ցանկը, իսկ ճանապարհաշինարարության ոլորտի քաղաքականությանը համապատասխան` տարբեր ճանապարհային ցանցերի համար որոշված են 2006-2015 թվականների ժամանակահատվածում ճանապարհային տնօրինության հետևյալ ռազմավարական նպատակները`

ա) միջպետական ավտոճանապարհներ` ցանցի երթևեկամասի ընդհանուր վիճակի պահպանումը 2002-2004 թվականների ցուցանիշների մակարդակին համապատասխան: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները հիմնականում պետք է վերաբերեն կամուրջների և այլ արհեստական կառույցների վերականգնմանը: Արդյունքում` արդեն 2010 թվականին պետք է ավարտված լինեն վթարային կամուրջների վերականգնման աշխատանքները: Հաջորդ 5 տարվա ընթացքում միջոցները կուղղվեն այն կամուրջների վերակառուցմանը, որոնք կառուցվել են մինչև 1969 թվականը և չեն համապատասխանում ժամանակակից բեռնվածությանը.

բ) հանրապետական ավտոճանապարհներ` վերականգնված ճանապարհները բարվոք վիճակում պահելը և ցանցի (այդ թվում` վթարային վիճակում գտնվող կամուրջների) պլանային վերականգնումը: 2015 թվականին հիմնականում պետք է ավարտված լինի հանրապետական ավտոճանապարհների ցանցի և վթարային վիճակում գտնվող կամուրջների վերականգնումը.

գ) տեղական ավտոճանապարհներ` տարածաշրջանային կենտրոնների և հեռավոր բնակավայրերի միջև կայուն տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը: Խճային և կոպճային ծածկեր ունեցող այն ճանապարհների վերականգնումը, որոնք պահանջում են համեմատաբար փոքր ֆինանսական ներդրումներ և ունեն սոցիալական մեծ նշանակություն, պետք է կատարվեն սկզբնական փուլում: Տնտեսական արդյունավետության տեսակետից` որոշակի դեպքերում վերականգնումը հնարավոր է ճանապարհների երթևեկամասի ծածկն ավելի ցածր կարգի տեղափոխելու միջոցով.

դ) բոլոր տեսակի ֆունկցիոնալ խմբերի ճանապարհների կառավարման ուղղությամբ պետության անփոփոխ ռազմավարական նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է: Երթևեկության անվտանգության բարելավման վարկային ծրագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհների վտանգավոր հատվածների հետազոտման և պատճառների վերացման միջոցների ձեռնարկմանը, ճանապարհային նշանների տեղադրմանը, նշագծմանը և այլն: Այդ աշխատանքների շարունակությունը ճանապարհային տնօրինության, ինչպես նաև ճանապարհների պահպանությունը պայմանագրային հիմունքներով իրականացնող ճանապարհային կազմակերպությունների կողմից պետք է հանգեցնեն ճանապարհատրանսպորտային պատահարների թվի զգալի կրճատմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ  ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Ռազմավարական նպատակները

Ճանապարհային տնօրինության նպատակները

Կատարման չափորոշիչները

Ծանոթագրություն

1

2

3

4

ՀՀ հիմնական ավտոճանապարհային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակի պահպանում և բարելավում` ուղղված հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանը՝ տրանսպորտային ծախսերի նվազեցման հաշվին, միջպետական տարանցիկ բեռնաշրջանառության փոխադրումների ավելացմանը, երկրի պաշտպանունակության և տնտեսական աճի ապահովմանը

պահպանման արդյունավետ համակարգի ստեղծում, որը կապահովի ճանապարհների մշտական խնամքը և ծառայության ժամկետի երկարատևությունը

բավարար պահպանության մակարդակով ճանապարհների երկարության տոկոսային հարաբերությունն այդ կարգի ճանապարհների ամբողջ երկարությանը

Կատարման չափորոշիչները միջպետական և
հանրապետական ճանապարհային ցանցերի համար սահմանվում են առանձին:

միջպետական ավտոճանապարհների երթևեկելի մասի բարելավում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

Անհարթության գործակիցը (IRI) ճանապարհների ծածկի վիճակի գնահատման միջազգայնորեն ընդունված չափորոշիչ է:

հանրապետական ավտոճանապարհների վերականգնում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

Տարածաշրջանների բնակչության սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավում` ՀՀ տեղական նշանակության ավտոճանապարհների ցանցի վերականգնման միջոցով, որպես աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մաս

տարածաշրջանային
կենտրոնների և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավում

տարածաշրջանային կենտրոնների հետ բավարար տրանսպորտային կապ ունեցող բնակավայրերի տոկոսային հարաբերությունը բնակավայրերի ընդհանուր թվին

 

 

տեղական ավտոճանապարհների վերականգնում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

 

 

տեղական ավտոճանապարհներին գտնվող տրանսպորտային օբյեկտների վերականգնում

բարվոք վիճակում գտնվող կամուրջների թիվը

 

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության անվտանգության բարելավում

վտանգավոր ճանապարհային հատվածների հայտնաբերում, պատճառների վերացում, ճանապարհային նշանների տեղադրում
և նշագծում

տուժածներ ունեցող ՃՏՊ-ների ընդհանուր թիվը

 

տեղադրված ճանապարհային նշանների տոկոսային հարաբերությունը պահանջվող ընդհանուր թվին

 

կատարված նշագծման տոկոսային հարաբերությունը պահանջվող ընդհանուր երկարությանը

 

 

  
 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն են: Երկրի ներսում տարածաշրջանների և բնակավայրերի միջև, ինչպես նաև հարևան երկրների հետ կապ ստեղծող ավտոմոբիլային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակից և զարգացումից են կախված պետության կայուն տնտեսական աճը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, ազգային անվտանգության բարելավումը, միջազգային տրանսպորտային համակարգին ճանապարհային ցանցի ինտեգրումը:

Ծրագրի նպատակներն են`

ա) պետական ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պահանջմունքների, հանրապետության տնտեսության և տրանսպորտային ինֆրակառուցվածքին համապատասխան, ինչպես նաև պահանջվող տեխնիկական վիճակի, ճանապարհային ցանցի անցողունակության և խտության, երթևեկության բարելավման և տնտեսական ակտիվության խթանման ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավման և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

բ) տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը.

գ) բնակավայրերի հետ ամբողջ տարվա ընթացքում տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների թվի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը.

դ) ճանապարհային տնտեսության ծախսերի արդյունավետության բարձրացումը՝ կառավարման համակարգի և ճանապարհային տնտեսության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, ճանապարհային տնտեսության կարիքների համար գնագոյացման և գնումների համակարգի կատարելագործման հաշվին.

ե) ճանապարհային աշխատանքների որակի բարձրացումը՝ նոր տեխնոլոգիաների և նյութերի կիրառմամբ, գիտատեխնիկական նվաճումների ներդրումը և հայրենական ճանապարհաշինական ոլորտի զարգացումը.

զ) ճանապարհային տնտեսությունում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը:

Նշված նպատակների և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի համաձայնագրով ստանձնվելիք պարտավորությունների իրականացման ապահովման նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2006-2008 թվականների համար հատկացնել 60.14 մլրդ դրամ, այդ թվում՝

(մլրդ դրամ)

Անվանումը 2006 թ. 2007 թ. 2008 թ. Ընդամենը
Ճանապարհների հիմնանորոգում 11.93 13.15 15.31 40.39
Ճանապարհների պահպանում և շահագործում 5.02 5.99 6.29 17.3
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում 0.55 0.8 1.1 2.45
Ընդամենը 17.5 19.94 22.7 60.14

 

Բացի բյուջետային հատկացումներից` հնարավոր ներդրումային ծրագրեր կիրականացվեն ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, Լինսի հիմնադրամի և այլ միջազգային ֆինանսական կառույցների կողմից:


ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Ծրագրի նպատակը երթևեկության ինտենսիվության աճի, ծանր բեռնատար ավտոմեքենաների թվի ավելացման և, դրա հետ կապված, ընդհանուր օգտագործման միջպետական ճանապարհների ծածկի արագ քայքայման պայմաններում ցանցի պատշաճ տրանսպորտաշահագործողական վիճակի ապահովումն է:

Միջպետական ավտոճանապարհային ցանցը կազմված է 16 մայրուղուց, որոնցով իրականացվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ ուղևորափոխադրության 47 տոկոսը և բեռնափոխադրության 60 տոկոսը (ըստ 2003-2004 թվականների վիճակագրական տվյալների): Ինտենսիվության և ծանրաքաշ ավտոմեքենաների թվի ավելացումը, ինչպես նաև մի շարք մայրուղիների միջնորոգման ժամկետների ավարտը, առաջացրել են վերականգնված մայրուղիների մի շարք հատվածների ծածկերի մաշվածության շերտի վերականգնման անհրաժեշտություն՝ համապատասխան միջոցառումների իրականացմամբ:

Առաջարկվում է 2006-2008 թվականների ծրագրի շրջանակներում կատարել քայքայված ծածկերի վերականգնման աշխատանքներ` 150 կմ ընդհանուր երկարությամբ կամ միջպետական ճանապարհների 10 տոկոսի վրա:

Արհեստական կառուցվածքները (կամուրջներ, հենապատեր, ջրահեռացման խողովակներ և դրենաժային համակարգեր) ֆինանսական միջոցների սղության պատճառով բավարար չափով չեն վերականգնվել:

Ներմուծեք նկարագրությունը_10953

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի N 591 որոշմամբ հաստատված վթարային կամուրջների վերականգնման ծրագրի շրջանակներում վերջին տարիներին վերականգնվել է մի շարք մեծ կամուրջների ծածկերի սալերի հիդրոմեկուսիչ, ծածկութային շերտը, և փոխարինվել են երթևեկամասի ասֆալտբետոնե ծածկերը: Ծրագրով նախատեսվում են միջպետական ավտոճանապարհների վրա գտնվող արհեստական կառույցների կանխարգելիչ միջոցառումների իրականացում և հիմնանորոգում:

Ստեղծված է և 2006-2008 թվականների ընթացքում շարունակաբար կգործի միջպետական ավտոճանապարհների պահպանման կայուն համակարգը, որն ի վիճակի է ապահովելու արհեստական կառուցվածքների շուրջտարյա խնամք և պահպանվածություն՝ միջոցների օպտիմալ ծախսով: Միջպետական ավտոմոբիլային ցանցի շուրջտարյա պահպանության և խնամքի հիմնախնդիրների լուծումը նախատեսվում է նման ճանապարհային գործունեության ռազմավարության շարունակականությամբ` 2008 թվականից կնքելով ճանապարհային հատվածների համալիր պահպանման հաջորդ եռամյա պայմանագրերը:


2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Միջպետական նշանակության մայրուղիների հիմնանորոգման ուղղությամբ 2006 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 90 կմ ճանապարհահատվածների վերանորոգումներ՝ 5230.7 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ծրագրում ընդգրկված ճանապարհահատվածներում կամ դեռևս ոչ մի ծրագրով աշխատանքներ չեն կատարվել, կամ կատարվել են 1996-1997 թվականների ընթացքում, և 10-ամյա ծառայության ժամկետի սպառման պատճառով կարիք ունեն մաշվածության շերտի վերականգնման:

Միջպետական նշանակության մայրուղիների վրա տեղակայված արհեստական կառույցների վերականգնման ուղղությամբ 2006 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է`

ա) իրականացնել հենապատերի վերակառուցում Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղու Վայքի և Մեղրու տարածաշրջաններում, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու` Թումանյանի տարածաշրջանում.

բ) իրականացնել կամուրջների նորոգում և վերականգնում` Մ2, Մ3 և Մ4 մայրուղիների վրա` 148.32 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգման և պահպանման 2006 թվականի ծրագրի մանրամասն նկարագրությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների 2006 թվականի վերանորոգման և պահպանման ծախսերի աղյուսակում:


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Ծրագրի նպատակն է անանցանելի և անմխիթար վիճակում գտնվող հանրապետական ճանապարհային ցանցի վերականգնման և բարվոք ճանապարհահատվածների պահպանման առաջնային խնդիրների իրականացումը` դրանց ծառայության ժամկետի երկարաձգման նպատակով:

2006-2008 թվականներին նախատեսվում է կատարել մաշված ծածկերի փոխարինում և հիմնանորոգում մոտավորապես 340 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վրա, որը կազմում է հանրապետական ճանապարհների ընդհանուր երկարության մեկ հինգերորդ մասը: 2006-2008 թվականներին նախատեսված է հանրապետական ճանապարհների վրա գտնվող վթարային կամուրջների վերականգնումը, որոնք ընդգրկված են առաջնահերթ վերականգնման ենթակա կամուրջների ցուցակում: Պահպանման ենթակա հանրապետական ճանապարհների պահպանությունը կատարվում է և 2008 թվականից նախատեսվում է ևս շարունակել կատարել եռամյա համալիր պահպանման պայմանագրերով:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2007-2010 թվականների ընթացքում նախատեսվում է վերականգնել մոտավորապես 343 կմ հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ, ընդ որում, 166.5 կմ հատվածները՝ 2007-2008 թվականների ընթացքում:

Հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգման և պահպանման 2006 թվականի ծրագրի մանրամասն նկարագրությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների 2006 թվականի վերանորոգման և պահպանման ծախսերի աղյուսակում:


2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

2006 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է կառուցել, վերակառուցել և վերականգնել հանրապետական նշանակության ճանապարհների 106 կմ երկարությամբ հատվածներ` 5897.4 մլն դրամ ընդհանուր արժեքով:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կկատարվեն շուրջ 166 կմ ճանապարհների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

Հանրապետական նշանակության ճանապարհների վրա տեղակայված արհեստական կառույցների վերականգնման ուղղությամբ 2006 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է 5 կամրջի վերականգնման աշխատանքների իրականացում` 81.17 մլն դրամ ընդհանուր արժեքով:


ՏԵՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Ծրագրի նպատակն է գյուղական վայրերի բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակի բարելավումը՝ տեղական ճանապարհային ցանցի վերականգնման միջոցով, որն ապահովում է հանրապետության հեռավոր, սահմանամերձ բնակավայրերի բնականոն կապը տարածաշրջանային կենտրոնների հետ` նպաստելով դրանց հեռանկարային զարգացմանը:

Նախատեսվում է 2006-2008 թվականներին կատարել 335 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգում, ինչպես նաև առաջնահերթ վերականգնման ենթակա կամուրջների ընտրություն, որոնք ունեն առավելագույն տնտեսական արդյունավետություն:

Պահպանությունը նախատեսվում է շարունակել եռամյա համալիր պահպանման պայմանագրերով այն ճանապարհների համար, որոնք կունենան վերականգնված ճանապարհային ծածկեր:

Տեղական նշանակության ճանապարհների վերանորոգման և պահպանման 2006 թվականի ծրագրի մանրամասն նկարագրությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների 2006 թվականի վերանորոգման և պահպանման ծախսերի աղյուսակում:


2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

2006 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է կառուցել, վերակառուցել և վերականգնել տեղական նշանակության ճանապարհների շուրջ 20 կմ երկարությամբ հատվածներ` 807.4 մլն դրամ ընդհանուր արժեքով:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կկատարվեն շուրջ 224 կմ ճանապարհների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

Տեղական նշանակության ճանապարհների վրա տեղակայված արհեստական կառույցների վերականգնման ուղղությամբ 2006 թվականի աշխատանքային ծրագրում նախատեսվում է 25 կամրջի վերականգնման աշխատանքների իրականացում` 278.42 մլն դրամ ընդհանուր արժեքով:


ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ` 2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ռազմավարական  նպատակները

Ճանապարհային տնօրինության նպատակները

Կատարման չափորոշիչները

2006-2008 թթ.

1

2

3

4

ՀՀ հիմնական ավտոճանապարհային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակի պահպանում և բարելավում` ուղղված հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանը՝ տրանսպորտային ծախսերի նվազեցման հաշվին, միջպետական տարանցիկ բեռնաշրջանառության, փոխադրումների ավելացմանը, երկրի պաշտպանունակության և տնտեսական աճի ապահովմանը

պահպանման արդյունավետ համակարգի ստեղծում, որը կապահովի  ճանապարհների մշտական խնամքը և ծառայության  ժամկետի երկարատևությունը

բավարար պահպանության մակարդակով ճանապարհների երկարության տոկոսային հարաբերությունն այդ կարգի ճանապարհների ամբողջ երկարությանը

միջպետական ճանապարհներ` 90 տոկոս
հանրապետական ճանապարհներ`
40, 60, 70 տոկոս
տեղական ճանապարհներ` 10, 15, 20 տոկոս

միջպետական ավտոճանապարհների երթևեկելի մասի  բարելավում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

 

3.5, 3.4, 3.3

 

6.0, 5.8, 5.5

հանրապետական ավտոճանապարհների վերականգնում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

Տարածաշրջանների բնակչության սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավում` ՀՀ տեղական նշանակության ավտոճանապարհների ցանցի վերականգնման միջոցով, որպես աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մաս

տարածաշրջանային
կենտրոնների և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավում

տարածաշրջանային կենտրոնների հետ բավարար տրանսպորտային կապ ունեցող  բնակավայրերի տոկոսային հարաբերությունը բնակավայրերի ընդհանուր թվին

 

 

3, 5, 8 տոկոս

տեղական ավտոճանապարհների վերականգնում

անհարթության IRI գործակցի միջին թվաբանականը

 

10, 9.7, 9.0

տեղական ավտոճանապարհներին գտնվող տրանսպորտային օբյեկտների վերականգնում

բարվոք վիճակում գտնվող կամուրջների թիվը

 

30, 32, 34

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության  անվտանգության  բարելավում

վտանգավոր ճանապարհային հատվածների հայտնաբերում, պատճառների վերացում, ճանապարհային նշանների տեղադրում
և նշագծում

տուժածներ ունեցող
ՃՏՊ-ների ընդհանուր թվի նվազումը

 

2, 3, 5 տոկոս

տեղադրված ճանապարհային նշանների տոկոսային հարաբերությունը պահանջվող ընդհանուր թվին

 

 

40, 60, 70 տոկոս

կատարված նշագծման տոկոսային հարաբերությունը պահանջվող ընդհանուր երկարությանը

 

 

40, 50, 60 տոկոս


ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Այս ծրագրային մասով հիմնական խնդիրներն ուղղված են ավտոճանապարհների արդյունավետ կառավարմանը և ենթադրում են հետևյալ միջոցառումները`

ա) ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառուցվածքների գույքագրման, հաշվառման և անձնագրավորման ապահովում, ճանապարհային բնագավառի գույքի արդյունավետ օգտագործում և պահպանում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում` ճանապարհային բնագավառի գույքի արդյունավետ շահագործման հաշվին.

բ) ավտոմոբիլային ճանապարհների ամենամյա հետազոտության ապահովում և միջպետական, հանրապետական ու տեղական ճանապարհային ցանցերի վիճակների մասին հաշվետվությունների կազմում.

գ) ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման, նորոգման և պահպանման տարեկան պլանների կազմում.

դ) տարեկան պլանների իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման ապահովում. մրցույթների անցկացում, ընդհանուր վերահսկողության իրականացում և կատարման մոնիթորինգ.

ե) գիտատեխնիկական բազայի զարգացում. ենթադրում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությունը միջազգային ճանապարհային կազմակերպությունների աշխատանքներին, ծանոթություն ճանապարհային ոլորտի նորագույն տեխնոլոգիաների հետ և նոր ստանդարտների, նորմերի ու մեթոդական փաստաթղթերի մշակում.

զ) տեղեկատվության ապահովում, որն ընդգրկում է տեղեկատվական բազաների կատարելագործումը և պահպանումը, միջգերատեսչական տվյալների փոխանակումը, նոր տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքագրումը և տարածումը, ճյուղի ինտերնետային կայքի ստեղծումը, որի միջոցով Հայաստանի հանրությանը կտեղեկացվի բնագավառի հիմնախնդիրների և պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումների մասին: Կայքում կտեղադրվեն ընդհանուր տվյալներ և նորացվող օպերատիվ տեղեկատվություն, նորմատիվ ակտեր և փաստաթղթեր, մրցույթների մասին տվյալներ:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի կրճատման և մարմնական վնասվածքների հետևանքների նվազեցման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ ճանապարհների տրանսպորտաշահագործողական վիճակի և երթևեկության պայմանների բարելավման համար.

1) անվտանգ երթևեկության նախագծային լուծումների մշակում և իրականացում` ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա արհեստական կառուցվածքների վերակառուցման փուլում: Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վթարայնության աճը պայմանավորված է կամուրջների անմխիթար վիճակով: Առաջարկվում է նոր մոտեցում՝ կամուրջների, հենապատերի և այլ արհեստական կառույցների հետազոտության ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ ուշադրություն դարձնել հենապատի հիմնատակի և հենապատերի ողողման վրա ու առաջարկել միջոցառումներ` ողողված հատվածների վերականգնման և գետերի հուների ճշտման ուղղությամբ.

2) ավտոմոբիլային ճանապարհների նորոգման և պահպանման համալիր աշխատանքների իրականացում:

Ավտոմոբիլային ճանապարհների նորոգման և պահպանման համալիր աշխատանքների կատարման ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի և վնասի աստիճանի նվազեցման համար նախատեսվում են`

ա) տեղեկատվական վահանակների տեղադրում,

բ) ճանապարհային նոր նշանների տեղադրում և մաշվածների փոխարինում,

գ) լուսանդրադարձիչների և լեռնային ճանապարհահատվածների վրա, որտեղ մեծ է անսպասելի մշուշի առաջացման հավանականությունը, նախազգուշական նշանների տեղադրում.

3) ճանապարհային նշագծում` նշագծման առաջադեմ մեթոդների կիրառում, որը կնպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցմանը:

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության անվտանգության բարելավման համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները`

ա) ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում և վերլուծություն, պատճառների հայտնաբերում և ուսումնասիրություն, ճանապարհներին վթարային օջախների հայտնաբերում,

բ) ավտոմոբիլային ճանապարհների վթարային օջախների վերացման միջոցառումների մշակում,

գ) ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում վաճառակետերի, ճանապարհային սպասարկման օբյեկտների կառուցման և գովազդների տեղադրման սահմանափակում,

դ) ճանապարհների կահավորում՝ նորմերի պահանջներին համապատասխան (արգելապատնեշներ, ճանապարհային նշագծում և երթևեկությունը կարգավորող այլ տեխնիկական համակարգերի ներդրում),

ե) նորմերին համապատասխան ավտոմոբիլային ճանապարհների շուրջտարյա պահպանում` հատկապես ձմեռվա ամիսներին, անբարենպաստ պայմաններում արագության ռեժիմի սահմանափակմամբ,

զ) անվտանգ երթևեկության հարցերով զբաղվող կազմակերպության գործունեությունը կոորդինացնող համակարգի կատարելագործում:

Վթարայնության նվազեցման միջոցառումներում նախատեսվում են կարևոր մայրուղիների վրա մոնիթորինգի համակարգի ներդրում, որն ընդգրկում է ճանապարհի տեխնիկական ախտորոշումը և վիճակի գնահատումը, ինտենսիվության և տրանսպորտային հոսքի հաշվառումը, օդերևութաբանական դիտարկումները, վարորդներին համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը, հաղորդագրություններ տալու համակարգի ընդլայնումը, բնակլիմայական վիճակի ուսումնասիրությունը և եղանակի կանխատեսումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների 2006-2008 թվականների եռամյա զարգացման և 2006 թվականի վերականգնման ու պահպանման տարեկան աշխատանքային ծրագրի դրույթների արդյունավետ իրագործման շնորհիվ կարելի է ակնկալել հետևյալը`

1) էկոնոմիկայում՝

ա) անբարեկարգ ճանապարհների և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացող կորուստների ու բաց թողնվող շահույթների կրճատում, հանրային համախառն արտադրանքի ավելացում.

բ) ճանապարհներից օգտվողների պահանջարկի առավելագույն բավարարման և տրանսպորտային միջոցների շահագործման ծախսերի նվազեցման հաշվին երկրի ազգային եկամտի ավելացում.

գ) բարեփոխումների միջոցով հանրապետության ճանապարհային բնագավառի կառավարման առավել արդյունավետ կառուցվածքի ձևավորում.

2) սոցիալական բնագավառում՝

ա) ավտոփոխադրումների պահանջարկի լիակատար բավարարման, ապրանքների ու ծառայությունների արժեքների իջեցման, բնակչության շարժունակության բարձրացման, բեռների և ուղևորների փոխադրումների ժամանակի կրճատման միջոցով բնակչության կենսական ու կուլտուրական մակարդակի բարձրացում,

բ) ճանապարհային բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման շնորհիվ հասարակության սոցիալական լարվածության նվազեցում,

գ) ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցում և ճանապարհների բարեկարգման շնորհիվ շրջակա միջավայրի վրա տրանսպորտային միջոցների վնասակար ազդեցության կրճատում.

3) երկրի պաշտպանության բնագավառում՝

երկրի պաշտպանունակության բարձրացում և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցում:

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

(հազ. դրամ)

Ծրագրի անվանումը

Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

այդ թվում` ըստ ծախսատեսակների

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետա-զոտական, երկրաբանահե-տախուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

1

2

3

4

5

6

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

         

ԸՆԴԱՄԵՆԸ

14,320,300.0

332,500.0

13,433,389.5

304,410.5

250,000.0

այդ թվում`

         

01. Պետական նշանակության ավտոճանապարհների
հիմնանորոգում

12,617,400.0

160,000.0

11,925,479.5

281,920.5

250,000.0

այդ թվում`

         

1. Ճանապարհների հիմնանորոգում

11,935,479.5

 

11,775,479.5

   

այդ թվում`

         

1.1. Միջպետական նշանակության
ավտոճանապարհներ

5,230,700.0

 

5,170,700.0

   

այդ թվում`

         

Ա/ճ Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման
այդ թվում`

570,000.0

 

570,000.0

   

կմ 90+350-կմ 97+900 (Լանջիկ-Մարալիկ) 5.8 կմ

370,000.0

 

370,000.0

   

կմ 110+450-կմ 114+360 (Ախուրյանի շրջանի սահման- գ. Ազատանի սկիզբ)

200,000.0

 

200,000.0

   

Ա/ճ Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման
այդ թվում`

1,028,000.0

 

1,028,000.0

   

կմ 135+600-կմ 139+700 (քաղ. Վայքի մեջ)

283,000.0

 

283,000.0

   

կմ 139+700-կմ 155+400 ստորին հենապատեր

88,000.0

 

88,000.0

   

կմ 168+450-կմ 173+850 (Սիսիանի շրջանի սահման- գ. Գորայք)

220,000.0

 

220,000.0

   

կմ 191+000-կմ 196+000 (Սպանդարյան-Անգեղակոթի խաչմերուկ)

205,000.0

 

205,000.0

   

կմ 219+800-կմ 224+220 (Գորիսի շրջանի սահման-գ.Հարժիսի խաչմերուկ)

190,000.0

 

190,000.0

   

379-րդ կմ-ում հենապատի կառուցում (Ագարակի խաչմերուկից դեպի մաքսատուն)

42,000.0

 

42,000.0

   

Ա/ճ Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման
այդ թվում`

1,107,700.0

 

1,107,700.0

   

կմ 91+800-կմ 95+800 (Գեղարոտից մինչև Լեռնապարի խաչմերուկ)

227,700.0

 

227,700.0

   

կմ 95+800-կմ 99+550 (Սպիտակի լեռնանցք)

200,000.0

 

200,000.0

   

կմ 158+650-կմ 163+700 (Ստեփանավանի վերջ-օդանավակայան)

340,000.0

 

340,000.0

   

կմ 163+700-կմ 168+700 (օդանավակայան -քաղ. Տաշիր)

340,000.0

 

340,000.0

   

Ա/ճ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

90,000.0

 

90,000.0

   

Հենապատ կմ 47-ում

45,000.0

 

45,000.0

   

Հենապատ կմ 55+500-ում

45,000.0

 

45,000.0

   

Ա/ճ Մ-11 Մարտունի-Վարդենիս-Ադրբեջանի սահման կմ 0+000-կմ 38+000 (Մարտունիից մինչև Վարդենիս)

1,530,000.0

 

1,530,000.0

   

Ա/ճ Մ-12 Գորիս-Տեղ-Քաշաթաղ

395,000.0

 

395,000.0

   

կմ 9+600-կմ 14+280 (Խնձորեսկ-Քարաշեն)

215,000.0

 

215,000.0

   

կմ 22+157-կմ 25+400 (Տեղ գետի կամրջից Քաշաթաղ)

180,000.0

 

180,000.0

   

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ա/ճ

200,000.0

 

200,000.0

   

Երևան-Արմավիր ա/ճ

250,000.0

 

250,000.0

   

Վանաձոր-Թբիլիսի ա/ճ (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տարածքով անցնող միջազգային նշանակության 3 կմ երկարությամբ ճանապարհ)

60,000.0

60,000.0

     

1.2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ

5,897,400.0

 

5,797,400.0

   
այդ թվում`          

Հ-52, Մ-4 Սեմյոնովկա-Մ-4, փլվածքների վերացում

40,000.0

 

40,000.0

   

Ա/ճ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան

3,267,400.0

 

3,267,400.0

   

Մեղրի-Կապան ա/ճ

1,800.000.0

 

1,800.000.0

   

Նոր Հաճն-Նոր Գեղի-Քարաշամբ

200.000,0

 

200.000,0

   

պետ. խճուղի Դիլիջան-Ճամբարակ ա/ճ

490.000,0

 

490.000,0

   

Գուգարքի տարածաշրջանային մաքսային կետի շինարարության նպատակով տարանցիկ ճանապարհների կառուցում

100.000,0

100.000,0

     

1.3. Մարզային նշանակության ավտոճանապարհներ

807.379.5

 

807.379.5

   
այդ թվում`          

Տ-1-27 Թալին-Հացաշեն-Անի կայարան ա/ճ, 4.0 կմ

165.910,6

 

165.910,6

   

Տ-5-21 Առատաշեն-Արագած-Լեռնամերձ

50.000,0

 

50.000,0

   

Տ-6-44 Քաղսի-Ալափարս

165.704,1

 

165.704,1

   

Տ-10-36 պետ. խճուղի-Դեղձավան

89.976,8

 

89.976,8

   

Ա/ճ պետ. խճուղի (Մ-3)- Կարբի

10.000,0

 

10.000,0

   

Կապան-Ագարակ-Ուժանիս

40.000,0

 

40.000,0

   

Այլ ճանապարհներ

285,788.0

 

285,788.0

   

2. ՊՆ վարժահրապարակների ասֆալտապատում

150,000.0

 

150,000.0

   

3. Նախագծային աշխատանքներ

169,920.0

   

169,920.0

 

4. Տեխնիկական հսկողություն

100,000.5

   

100,000.5

 

5. Հեղինակային հսկողություն

12,000.0

   

12,000.0

 

6. Ավտոմոբիլային ճանապարհների, ճանապարհային նշանների ու ցուցանակների արտադրում և տեղադրում

250,000.0

     

250,000.0

04. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

1,553,400,0

23,000.0

1,507,910,0

22,490.0

 
այդ թվում`          

1. Միջպետական նշանակության ավտոճանապարհներ

171,320,0

 

148,320,0

   

Ա/ճ Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, կմ 328+180 (Ողջի գետ)

5,480,0

 

5,480,0

   

Ա/ճ Մ-3 Մարգար-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման

102,840,0

 

102,840,0

   

կմ 104+170 (Փամբակ գետ)

75,230,0

 

75,230,0

   

կմ 113+820 (Փամբակ գետ)

27,610,0

 

27,610,0

   

Ա/ճ Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման,

40,000.0

 

40,000.0

   

կմ 9+400 (ուղեանց Երևանում)
Տաշիր քաղաքի կամուրջ (ամրացում)

23,000.0

23,000.0

     

2. Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ

81,170.0

 

81,170.0

   

Ա/ճ Հ-12 Այնթափ-Մասիս-Ռանչպար

27,680,0

 

27,680,0

   

կմ 7+350 կամուրջ

21,680,0

 

21,680,0

   

կմ 7+500 կամուրջ (դրենաժի)

6,000.0

 

6,000.0

   

Ա/ճ Հ-13 Էջմիածին-Մասիս (կամուրջ Հրազդան գետի վրա) կմ 9+068

4,550.0

 

4,550.0

   

Ա/ճ Հ-17 Արմավիր-Իսահակյան-Գյումրի, Լուսաղբյուր գյուղի կամրջի նորոգում

5.000,0

 

5.000,0

   

Ա/ճ Հ-19, Աշտարակ-Օշական-Դաշտ կամուրջ (Քասախ գետ)

37,300.0

 

37,300.0

   

Ա/ճ Հ-45, Մ-2-Տաթև-Աղվանի-Կապան

6.610,0

 

6.610,0

   

կմ 39+100 կամուրջ

6,010,0

 

6,010,0

   

կմ 42+300 կամուրջ (դրենաժի)

600.0

 

600.0

   

3. Մարզային նշանակության ավտոճանապարհներ

278,420,0

 

278,420,0

   

Արագածոտնի մարզ

23,280,0

 

23,280,0

   

Աշտարակ քաղաքի կամուրջ

23,280,0

 

23,280,0

   

Արարատի մարզ

48,650.0

 

48,650.0

   

Տ-2-35 պետ. խճուղի-Կանաչուտ-Արևշատ, կմ 5+230 կամուրջ

6.450,0

 

6.450,0

   

Տ-2-12 Ռանչպար-Սիս-Հովտաշատ, կմ 12+000 կամուրջ

16.410,0

 

16.410,0

   

Տ-2-14 Մոտեցում Արարատ գյուղին, կմ 4+250 կամուրջ (Նորամարգ-Հովտաշեն հատված)

6.350,0

 

6.350,0

   

Տ-2-51 Մոտեցում Ազատ գետին, կմ 0+000 կամուրջ

16.000,0

 

16.000,0

   

Տ-2-27 Հանրապետական ճանապարհ-Ոստան, կմ 2+600 կամուրջ

3.440,0

 

3.440,0

   

Արմավիրի մարզ

3.210,0

 

3.210,0

   

Մոտեցում Խանջյան և Լուկաշին գյուղերին, կմ 2+200 կամուրջ

3.210,0

 

3.210,0

   

Գեղարքունիքի մարզ

18,470.0

 

18,470.0

   

Զովաբեր-Հրազդան կմ 0+300 կամուրջ

12.440,0

 

12.440,0

   

Տ-4-44 Մեծ Մասրիկ-Կախակն կմ 1+380 կամուրջ

6.030,0

 

6.030,0

   

Լոռու մարզ

61,380.0

 

61,380.0

   

Տ-5-55 Ստեփանավան-Կաթնաղբյուր կմ 1+000 կամուրջ

7.800,0

 

7.800,0

   

Տ-5-71 Կաթնառատ-Բլագոդարնոյե-Մեղվահովիտ
կմ 5+000 կամուրջ

12.600,0

 

12.600,0

   

Տ-5-35 ՀՃ Հագվի կմ 2+500 կամուրջ

5.240,0

 

5.240,0

   

Տ-5-37 ՀՃ Արդվի կմ 1+300 կամուրջ

740,0

 

740,0

   

Նոր Խաչակապ գյուղի կամուրջ

35,000.0

 

35,000.0

   

Կոտայքի մարզ

15,190.0

 

15,190.0

   

ՀՃ-Մարմարիկ, կմ 0+050 կամուրջ (Մարմարիկ գյուղի մոտ)

15,190.0

 

15,190.0

   

Շիրակի մարզ

30,450.0

 

30,450.0

   

Տ-7-58 Մարալիկ-Սառնաղբյուր կմ 5+450 կամուրջ

3.480,0

 

3.480,0

   

Տ-7-35 Մայիսյան-Հացիկ կմ 1+080 կամուրջ

2.170.0

 

2.170.0

   

Տ-7-67 Նոր կյանք-Փանիկ կմ 9+020 կամուրջ

14.260.0

 

14.260.0

   

Լանջիկ-Քարաբերդ կմ 0+470 կամուրջ

2.090.0

 

2.090.0

   

Տ-7-5 Ալվար-Աղվորիկ կմ 0+080 կամուրջ

8.450.0

 

8.450.0

   

Սյունիքի մարզ

23.420.0

 

23.420.0

   

Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի կամուրջ

23.420.0

 

23.420.0

   

Վայոց ձորի մարզ

20,340.0

 

20,340.0

   

Տ-9-38 ՊՏԽ-Ազատեկ-Փոռ կմ 1+200 կամուրջ

18.180.0

 

18.180.0

   

Տ-9-24 Զառիթափ-Գոմք կմ 0+000 կամուրջ

2.160.0

 

2.160.0

   

Տավուշի մարզ

34,030.0

 

34,030.0

   

Տ-10-38 Թովուզ-Ծաղկավան կմ 0+350 կամուրջ

3.440.0

 

3.440.0

   

Տ-10-1 Գետահովիտ գյուղի կամուրջ

24.410.0

 

24.410.0

   

Դիլիջան քաղաքի շուկայի մոտի կամուրջ

6.180.0

 

6.180.0

   

4. Նախագծային աշխատանքներ

11,330.0

   

11,330.0

 

5. Հեղինակային հսկողություն

10,150.0

   

10,150.0

 

6. Շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկում

1,010.0

   

1,010.0

 


(հազ. դրամ)

Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում

5,054,781.0

այդ թվում`

 

1. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում

189,892.5

2. Պետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանություն

4,290,818.5

այդ թվում`

 

2.1. Միջպետական և հանրապետական  նշանակության  ավտոճանապարհներ

4,241,760.0

2.2. Ա/ճ Սոթք-Դրմբոն

39,058.5

2.3. Ախուրյան-Ջրառատ մարզային ճանապարհի փոսերի նորոգում

10,000.0

3. Արհեստական կառույցների պահպանություն և շահագործում

224,070.0

այդ թվում`

 

3.1. Պուշկինի թունել
Լոռու մարզ

51,450.0

3.2. Դիլիջանի թունել
Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

89,870.0

3.3. Նալբանդի թունել
Լոռու մարզ

26,250.0

3.4. Արաքս գետի վրայի Մեղրու կամուրջ
Սյունիքի մարզ

8,300.0

3.5. Հ-6 Աբովյան-Եղվարդ-Աշտարակ ա/ճ-ի Հրազդան գետի վրայի կամուրջ
Կոտայքի մարզ

11,550.0

3.6. Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ա/ճ-ի Քասախ գետի վրայի կամուրջ
Արմավիրի մարզ

13,440.0

3.7. Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ա/ճ-ի Ձորագետ գետի վրայի կամուրջ
Լոռու մարզ (քաղ. Ստեփանավան)

11,870.0

3.8. Ջերմուկ քաղաքի կամուրջ
Վայոց ձորի մարզ

11,340.0

4. Հանրապետական  և միջպետական  ավտոճանապարհների  կահավորում

250,000.0

5. Մարզային ավտոճանապարհների կահավորում

100,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան