Գլխավոր տեղեկություն
Номер
N 362-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.01.17/2(179)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.12.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.12.2004
Дата вступления в силу
29.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 362-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱԷՐՈԲՐՈՔ» ՍՊԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹԻՎ 441/3) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 54 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 4 մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար տրամադրված թիվ 441/3 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Կասյան 2, բն. 38) ուղարկելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան