Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.04.01/9(218)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.02.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.03.2006
Дата вступления в силу
07.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 փետրվարի 2006 թ. N 74-Ա

                                                                                
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 455 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լարիսա Ալավերդովայի 2006 թվականի փետրվարի 20-ի  միջնորդագիրը՝ ք. Երևան, Աբովյան 21 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 455) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Լարիսա Ալավերդովային տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 455 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լարիսա Ալավերդովային հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 7
Երևան

                                    

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան