Գլխավոր տեղեկություն
Номер
N 325-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2006-09.06.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.395
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2006
Дата вступления в силу
06.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 325-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 325-Ն որոշման

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:

2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով:

3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

ա) առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի չափով.

բ) երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 80 տոկոսի չափով.

գ) երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 60 տոկոսի չափով:

Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

4. Փրկարարական ծառայողներին պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի փրկարար ծառայության ներկայացրած ցուցակների հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի` տեղական գանձապետական ստորաբաժանումների միջոցով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան