Գլխավոր տեղեկություն
Номер
N 227-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.336
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2006
Дата вступления в силу
23.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 227-Ն

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆՆ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՈԲԱԼՏ-60-Ը ԵՎ ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊԱՅԻՆ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերությանն իր պահպանության ներքո գտնվող` իոնացնող ճառագայթման աղբյուրներ հանդիսացող կոբալտ-60-ը և ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորները վաճառել «Իզոտոպ» համատարածաշրջանային միավորում» դաշնային պետական ունիտար ձեռնարկությանը և օրենքով սահմանված կարգով արտահանել և տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված իոնացնող ճառագայթման աղբյուրների տեղափոխման հետ կապված ծախսերը կատարվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել իոնացնող ճառագայթման աղբյուրներ հանդիսացող կոբալտ-60-ի և ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորների անվտանգ տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 2
Երևան