Գլխավոր տեղեկություն
Номер
N 95
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
21.02.2006
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
21.02.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 95

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36.1-րդ գլխով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի հետևանքով առաջացող ՀՀ առաջին ատյանի և տնտեսական դատարանների փոստային ծախսերը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարությանը` մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ առաջին ատյանի և տնտեսական դատարանների կողմից քննվող վճարման կարգադրություն արձակելու վարույթների քանակը, դրա հետևանքով առաջացող ծախսերը և համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ բյուջետային միջոցներ հատկացնելու մասին:

    ՀՀ դատարանների
նախագահների
        խորհրդի նախագահ՝
 

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան