Գլխավոր տեղեկություն
Номер
N 29
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2000-27.10.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
16.08.2000
Дата подписания
16.08.2000
Дата вступления в силу
16.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2000 թվականի N 29

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 30-Ը ՀՈՒՆՎԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է

«Սնանկության վերաբերյալ գործերի վարույթի մասին» ՀՀ դատարանների նախագահների Խորհրդի 30-ը հունվարի 1999 թ. թիվ 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը:

2. Որոշումը լրացնել 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«3. Սնանկության վերաբերյալ գործերը քննության առնել և լուծել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ 1996 թ. դեկտեմբերի 3-ի օրենքով, նկատի ունենալով, որ այդ օրենքի և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջիններս նորմերը և ընդհանուր սկզբունքները»: