ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 մայիսի 2006 թ. |
N 209-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԷՐՈԲՐՈՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 441, 441/1, 441/2, 441/5, 441/6, 441/8, 441/11, 441/21, 441/22, 441/24, 441/27, 441/28 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի մայիսի 15-ի թիվ 22 արձանագրություն), քննարկելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բացատրությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «Ժզ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ք. Երևան, Տիգրան Մեծի 3, բն. 1 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետի (լիցենզիա թիվ 441/28) կողմից արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված թիվ 441, 441/1, 441/2, 441/5, 441/6, 441/8, 441/11, 441/21, 441/22, 441/24, 441/27, 441/28 լիցենզիաները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Կոմիտասի 22) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|