Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.237
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2006
Дата вступления в силу
04.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 88-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ուղևորատար տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) տեխնիկական վիճակի համար հավասար միավորներ հավաքած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված` առավել թվով տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությանը»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 9
Երևան