Գլխավոր տեղեկություն
Номер
N 89
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
21.02.2006
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
21.02.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 89

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների զինվորական հաշվառման փաստաթղթերի շարժը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հանձնարարել առաջին ատյանի դատարաններին`

1.1. Ցմահ ազատազրկման կամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի զինվորական գրքույկն ու հաշվառման ծառայողական քարտը դատավճռի պատճենի հետ միասին ուղարկել տվյալ զինծառայողի հաշվառման վայրի զինկոմիսարիատ, իսկ դատավճռի մյուս պատճենը` զինծառայողի ծառայության վայրի զորամասի հրամանատարին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

1.2.  Կալանքի տակ չգտնված յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի և որի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իր զինվորական գրքույկով ու հաշվառման-ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» 14-րդ հավելվածի պահանջների համաձայն, ուղարկել դատարանի նստավայրի տարածքի կայազորային կարգապահական մեկուսարան` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի բաժնի միջոցով:

1.3. Կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու, իր զինվորական գրքույկով, հաշվառման-ծառայողական քարտով և կալանավորի անձնական գործով դատավճիռը հրապարակելուց հետո`«ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» 14-րդ հավելվածի պահանջների համաձայն, ուղարկել դատարանի նստավայրի տարածքի կայազորային կարգապահական մեկուսարան` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի բաժնի միջոցով:

1.4. Կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը` դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրության հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, իսկ մյուս պատճենը` զինծառայողի նախկին ծառայության վայրի զորամասի հրամանատարին:

1.5. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի իր զինվորական գրքույկով և հաշվառման-ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո` զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի զորամաս, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում, դրա պատճենը դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրության հետ միասին ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, իսկ մյուս պատճենը` զինծառայողի նախկին ծառայության վայրի զորամասի հրամանատարին:

1.6. Կալանքի տակ գտնված, սակայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի իր զինվորական գրքույկով և հաշվառման ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո` զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի զորամաս, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում, դրա պատճենը դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրության հետ միասին ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, իսկ մյուս պատճենը` զինծառայողի նախկին ծառայության վայրի զորամասի հրամանատարին:

1.7. Կալանքի տակ չգտնված յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, դատավճիռը հրապարակելուց հետո` զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, զինվորական գրքույկով և հաշվառման-ծառայողական քարտով վերադարձնել իր ծառայության վայրի զորամաս, իսկ դատավճռի պատճենն ուղարկել նրա ծառայության վայրի զորամասի հրամանատարին` դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում, միաժամանակ այդ մասին գրավոր հայտնելով դատապարտյալի ծառայության վայրի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի պետին:

2. Հանձնարարել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին`

2.1. կալանքի տակ չգտնվող յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի և որի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իր զինվորական գրքույկով ու հաշվառման-ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» 14-րդ հավելվածի պահանջների համաձայն, ուղարկել դատարանի նստավայրի տարածքի կայազորային կարգապահական մեկուսարան` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի բաժնի միջոցով:

2.2. Կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու, իր զինվորական գրքույկով, հաշվառման-ծառայողական քարտով և կալանավորի անձնական գործով դատավճիռը հրապարակելուց հետո` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի» 14-րդ հավելվածի պահանջների համաձայն, ուղարկել դատարանի նստավայրի տարածքի կայազորային կարգապահական մեկուսարան` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի բաժնի միջոցով:

2.3. ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի իր զինվորական գրքույկով և հաշվառման-ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի զորամաս` վերջինիս միջոցով, նրա զինվորական հետագա ծառայությունն ապահովելու նպատակով:

2.4. Կալանքի տակ գտնված, սակայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված յուրաքանչյուր զինծառայողի իր զինվորական գրքույկով և հաշվառման-ծառայողական քարտով դատավճիռը հրապարակելուց հետո ուղարկել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տվյալ տարածքի զորամաս` վերջինիս միջոցով նրա զինվորական հետագա ծառայությունն ապահովելու նպատակով:

2.5.  Կալանքի տակ չգտնված յուրաքանչյուր զինծառայողի, որը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, դատավճիռը հրապարակելուց հետո` զինվորական հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, վերադարձնել իր ծառայության վայրի զորամաս:

    ՀՀ դատարանների
նախագահների
       խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան