Գլխավոր տեղեկություն
Номер
N 87
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
21.02.2006
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
21.02.2006
Дата вступления в силу
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 87

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատարանները ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, պատասխանողի միջնորդության հիման վրա ճիշտ չեն սահմանում պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար ապահովման չափը: Լուծելով հայցի ապահովման հարցը` դատարանը պետք է նկատի ունենա, որ այդ հանգամանքը կարող է առաջացնել վնասներ պատասխանողի և այլ անձանց համար:

Դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածն անուղղակի ձևով սահմանում է պատասխանողի իրավունքը միջնորդություն ներկայացնել դատարան հայցվորից պահանջելով տրամադրելու ապահովում` իր հնարավոր վնասների հատուցման համար: Օրենսդիրը հստակ որևէ սահմանում չի տալիս «հնարավոր վնասներ» հասկացության կամ դրա որոշման համար:

Սակայն այդ հարցը լուծելիս հիմք պետք է ընդունել հայցվորի և պատասխանողի` հայցի իրավունքի և հայցից պաշտպանվելու իրավունքի իրավահավասարության սկզբունքը: Այս տրամաբանության մասին է վկայում նաև այն, որ օրենսդիրը պատասխանողին իրավունք է վերապահում հայց հարուցել նույն դատարան ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով: 

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի կիրառման ժամանակ հայցվորից հակընդդեմ ապահովում պահանջելիս անհրաժեշտ է հիմք ընդունել նման միջնորդության հիմնավորվածությունը և ներկայացված ապացույցները: Հնարավոր վնասների ապահովման համար գումարի չափը որոշելիս պետք է գնահատել միայն ներկայացված ապացույցներով հիմնավորվող հնարավոր վնասի չափի առկայությունը:

    ՀՀ դատարանների
նախագահների
       խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան