Գլխավոր տեղեկություն
Номер
N 164-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2006-21.03.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.297
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2006
Дата вступления в силу
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 164-Ն

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 20, 22, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ոլորտի բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 22 և 25-րդ հոդվածներին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով՝ ստեղծելով «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:

2. Սահմանել, որ «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը ձևավորվում են բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

3. «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրանց համապատասխան սահմանել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը և հաստատել դրանց կանոնադրությունները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ենթակա չեն հաշվեգրման «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներին.

բ) «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» մասնաճյուղերից համապատասխան ընկերություններին փոխանցվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքների իրավահաջորդներն են:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 23
Երևան