ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 1993 թվականի N 615
քաղ. Երևան
Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին
(վերնագիրը խմբ. 05.03.98 N 143)
Համաձայն «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորման կատարելագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
2. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
3. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
4. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
5. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 31.12.00 N 895)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
(5-րդ կետը փոփ. 05.03.98 N 143, 31.12.00 N 895)
6. (կետը հանվել է 13.05.94 N 224)
7. (կետն ուժը կորցրել է 15.04.99 N 223)
8. (կետն ուժը կորցրել է 30.12.00 N 902)
9. Թույլատրել քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք արտասահմանյան տարադրամի ներմուծում` առանց սահմանափակման, այդ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին համապատասխան հայտարարագրերի ներկայացմամբ:
10. Սահմանել, որ ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10000 ԱՄՆ-ի դոլար (կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ)` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով: Նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով:
(10-րդ կետը խմբ. 05.03.98 N 143)
11. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
12. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
13. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել սույն որոշման տպագրումը` հայերեն, ռուսերեն, անգլերեն, և մաքսատներում համապատասխան հավելվածների, ցանկերի փակցնումը` քաղաքացիներին սույն որոշմամբ սահմանված կանոններին իրազեկ դարձնելու համար:
14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 31.12.00 N 895)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 05.03.98 N 143)
Ց Ա Ն Կ
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԻՑ
Ապրանքի ծածկագիրն` ըստ ԱՏԳ ապրանքային դասակարգիչի |
Ապրանքի համառոտ անվանումը | Անմաքս արտահանվող և ներմուծվող ապրանքի քանակը |
Ապրանքային քանակություն կազմող իրերի ներմուծման և արտահանման մաքսատուրքի դրույքաչափեր (տոկոսներով) | |
1 |
2 |
3 |
4 | |
01 | Կենդանի կենդանիներ | 1 հատ | 10 | |
02 | Միս և մսի ենթամթերք | 20 կգ | 10 | |
03 | Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և այլ ջրային անողնաշարավորներ | 20 կգ | 10 | |
04 | Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու, բնական մեղր, այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող սննդամթերք | 20 կգ | 10 | |
05 | Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր | - | 10 | |
այդ թվում` | ||||
06 | կենդանի ծառեր և այլ բույսերի սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված 1 կգ կամ ծաղիկներ և դեկորատիվ կանաչ | 1 կգ կամ 50 հատ |
10 | |
07 | Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ | 10 | ||
08 |
Ուտելի պտուղներ և ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ ու կճեպներ |
20 կգ | 10 | |
այդ թվում` |
||||
08.06.10 թարմ խաղող |
- | 0 | ||
08.09.10000 ծիրան |
- | 0 | ||
08.09.30000 դեղձ |
- | 0 | ||
09 | Սուրճ, թեյ մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ | 20 կգ | 10 | |
10 | Հացահատիկ | 20 կգ | 10 | |
11 | Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | 20 կգ | 10 | |
12 | Ձիթապտուղների սերմեր և պտուղներ, այլ սերմեր և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և կեր | 20 կգ | 10 | |
13 | Դոճխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) | 1 կգ | 10 | |
14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր | 1 կգ | 10 | |
15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդային յուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | 20 կգ | 10 | |
16 | Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ այլ ջրային անողնաշարավորներից արտադրանք | 20 կգ | 10 | |
այդ թվում` | ||||
1604.30100 | խավիար | 0,5 կգ | 20 | |
1604.80900 | խավիարի փոխարինողներ | 0,5 կգ | 20 | |
17 | Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն | 20 կգ | 10 | |
այդ թվում` | 10 | |||
1701.10 | ծամոն | 0,5 կգ | 10 | |
18 | Կակաո և կակաոյից պատրաստված մթերք | 10 կգ | 10 | |
19 | Մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից, հրուշակեղեն | 20 կգ | 10 | |
20 | Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք | 20 կգ | 10 | |
21 | Խառը սննդամթերք | 2 կգ | 10 | |
22 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 10 լ | 10 | |
23 | Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | - | 10 | |
այդ թվում` | ||||
23.09 | կենդանիների կերեր (շների և կատուների) | 1 կգ | 20 | |
24 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | 60 տուփ, 4 տուփ սիգար |
10 | |
25 | Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ | - | 10 | |
26 | Հանքաքարեր, խարամ, մոխիր | - | 10 | |
27 | Հանքային վառելիք, նավթի և նավթավերամշակման արտադրանք, բիտումինացված հանքաքարեր, հանքաքարային մոմ | - | 10 | |
28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և ոչ օրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ | - | 10 | |
29 | Օրգանական քիմիայի միացություններ | - | 10 | |
30 | * Դեղագործական արտադրանք | 5 կգ | - | |
31 | Պարարտանյութեր | - | 10 | |
32 | Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր և լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) | - | 10 | |
33 | Եթերային յուղեր և էսենցիաներ, պարֆյումերային, կոսմետիկական և հարդարանքի այլ միջոցներ | - | 10 | |
այդ թվում` | ||||
33.03, 33.04, 33.05, 33.06, 33.07 |
Կոսմետիկական և հարդարանքի միջոցներ | 12 հատ յուր. | 10 | |
34 | Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և ծծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրման և փայլեցման միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե հիմքով այլ նյութեր | - | 10 | |
այդ թվում` | ||||
34.01 | օճառ | 30 հատ | 10 | |
34.0220 | լվացող միջոցներ | 20 հատ | 10 | |
35 | Սպիտակուցային նյութեր, մոդիֆիկացված օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | - | 10 | |
այդ թվում` | ||||
35.0610 | սոսինձներ | 5 կգ | 10 | |
36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի | - | 10 | |
այդ թվում` | ||||
36.05 | լուցկի | 100 տուփ | 10 | |
37 | Կինո և լուսանկարչական ապրանքներ | 20 մ կամ 0,5 կգ | 10 | |
38 | Քիմիական այլ արտադրանք | - | 10 | |
39 | Պլաստմասսաներ և պլաստմասսայից իրեր | - | 10 | |
այդ թվում` | ||||
39.22, 39.23, | խոհանոցային և կենցաղային | 2 կոմպլ. | ||
39.24, 39.26 | օգտագործման առարկաներ | կամ 2 հատ | 10 | |
40 | Կաուչուկ և ռետինե իրեր | - | 10 | |
այդ թվում` | ||||
40.11, 40.12 | ավտոդողեր և դողերի ռետինե | |||
40.13 | օդախցիկներ (կամերա) | 4 հատ | 10 | |
40.15.19100 | հագուստի ռետինե զարդարանքներ | 6 հատ | 10 | |
4015.19900, 4015.90000 | ||||
4016.91000 | հատակի ռետինե գորգիկներ, | |||
4016.92000 | ծածկոցներ | 2 հատ | 10 | |
41 | Կաշվե հումք և կաշի | 6 քմ | 10 | |
42 | Կաշվե արտադրանք | 2 հատ | 20 | |
43 | Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի | 2 հատ | 20 | |
44 | Բնափայտ և փայտի արտադրանք | - | 10 | |
այդ թվում` | ||||
4414.00000 | նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի շրջանակներ | 6 հատ | 10 | |
44.19 | խոհանոցային իրեր | 6 հատ | 10 | |
44.20 | փորագրված իրեր, արձանիկներ, արկղիկներ և այլն | 6 հատ | 10 | |
45 | Խցան և խցանե իրեր | - | 10 | |
46 | Ծղոտից, հյուսելու և այլ նյութերից արտադրանք | 6 հատ | 10 | |
47 | Թաղանթանյութ (ցելյուլոզ), թղթի հումք | - | 10 | |
48 | Թուղթ, ստվարաթուղթ | 5 կգ | 10 | |
49 | Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք | 10 անուն յուր. | 10 (բացի թերթից) | |
50 | Մետաքս և մետաքսե արտադրանք | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
51 | Բուրդ և բրդյա արտադրանք | 10 քմ կամ | 10 | |
52 | Բամբակ | 25 քմ կամ 2 կգ | 10 | |
53 | Բուսական այլ տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
54 | Քիմիական թելեր | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
55 | Քիմիական շտապել թելեր | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
56 | Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | 10 քմ կամ 2 կգ | 10 | |
այդ թվում` | ||||
5601.10 | բամբակ, սանհիգիենիկ նշանակության միջոցներ, մանկական խանձարուրներ | 5 կգ | 10 | |
57 | Գորգեր (միայն գործարանային) | 1 | 10 | |
58 | Հատուկ կտորներ, գոբելեններ, ժանյակներ | 10 քմ | ||
59 | Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք | 10 քմ | 10 | |
60 | Տրիկոտաժ | 10 քմ | 10 | |
61 | Տրիկոտաժե հագուստեղեն | 12 հատ յուր. | 10 | |
այդ թվում` | ||||
61.01, 61.02 | վերարկուներ, անձրևանոցներ | 2 հատ յուր. | 10 | |
62 | Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժից) | 12 հատ յուր. | 10 | |
այդ թվում` | ||||
62.01, 62.02 | վերարկուներ, անձրևանոցներ | 2 հատ յուր. | 10 | |
63 | Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք | 6 հատ յուր. | 10 | |
64 | Կոշիկ | 6 զույգ | 10 | |
65 | Գլխարկներ | 6 հատ | 10 | |
այդ թվում` | ||||
6506.92000 | գլխարկներ բնական մորթուց | 2 հատ | 20 | |
66 | Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ և այլն | 6 հատ | 10 | |
67 | Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ և այլն | 6 հատ յուր | 10 | |
68 | Քարի, գիպսի, ցեմենտի, ասբեստի, փայլարի արտադրանք | - | 10 | |
69 | Խեցեգործական արտադրանք | - | 10 | |
այդ թվում` | ||||
69.09, 69.10, 69.11, 69.12, 69.13, 69.14 |
խոհանոցային և կենցաղային իրեր | 2 կոմպլ. կամ 2 հատ յուր |
10 | |
70 | Ապակի և ապակյա արտադրանք | - | 10 | |
այդ թվում` | ||||
70.13 | ճաշի և խոհանոցի սպասք և այլն | 2 հատ | 10 | |
70.18 | ապակյա զարդարանքներ | 6 հատ յուր. | 10 | |
71 | * Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ | - | 10 | |
այդ թվում` | ||||
7101 | * Մարգարիտ | 50 գ | 20 | |
71.13, 71.14, 71.15 |
Ոսկերչական իրեր | 1 հատ յուր | 20 | |
71.17 | Զարդեղեն (բիժուտերիա) | 12 հատ | 10 | |
72 | Սև մետաղներ | - | 10 | |
73 | Սև մետաղե արտադրանք | - | 10 |
74 | Պղինձ և պղնձե արտադրանք | - | 10 |
74.17 | Սննդի պատրաստման կենցաղային սարքեր | 4 հատ յուր. | 10 |
74.18 | Ճաշի, խոհանոցի և այլ կենցաղային իրեր | 4 հատ յուր. | 10 |
75 | Նիկել և նիկելե արտադրանք | - | 10 |
76 | Ալյումին և ալյումինե արտադրանք | - | 10 |
այդ թվում` | |||
76.15 | Ճաշի, խոհանոցի և կենցաղային այլ իրեր | 4 հատ յուր. | 10 |
7616.96100 | Կարի ասեղներ և հյուսելու շյուղեր | 12 հատ | 10 |
78 | Կապար և կապարե արտադրանք | - | 10 |
79 | Ցինկ և ցինկե արտադրանք | - | 10 |
80 | Անագ և անագե արտադրանք | - | 10 |
81 | Այլ գունավոր մետաղներ, մետաղակերամիկա | - | 10 |
82 | Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված գործիքներ | 2 հատ յուր. | 10 |
83 | Ոչ ազնիվ մետաղներից պատրաստված այլ իրեր | 2 հատ յուր. | 10 |
այդ թվում` | |||
84 | * Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ | - | 10 |
այդ թվում` | |||
84.15 | օդափոխիչներ | 2 | 10 |
8418.21 | տնային սառնարաններ | 1 | 10 |
8423.10 | կենցաղային կշեռքներ | 2 | 10 |
8469 | գրամեքենաներ | 1 | 10 |
84.70 | հաշվասարքեր (կալկուլյատորներ) | 1 | 10 |
84.71 | ավտոմատ հաշվիչ մեքենաներ | 1 | 10 |
85 | Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ | 1 | 10 |
այդ թվում` | |||
85.09 | էլեկտրատեխնիկական կենցաղային մեքենաներ | 2 | 10 |
85.10 | էլեկտրասափրիչներ | 2 | 10 |
** Անձնական ավտոփոխադրամիջոցների արտահանումը և ներմուծումը տես առանձին:
* Քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լիցենզավորման ենթակա ապրանքների արտահանումն արգելվում է:
(ցանկը խմբ. 18.12.96 N 380)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 15.04.99 N 223)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.00 N 902)
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.00 N 902)
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 31.12.00 N 902)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2014, N 418-Ն | 01.05.2014, N 615 | |
31.12.2000, N 902 | 01.01.2001, N 615 | |
31.12.2000, N 895 | 01.01.2001, N 615 | |
15.04.1999, N 223 | 15.04.1999, N 615 | |
05.03.1998, N 143 | 24.03.1998, N 615 | |
18.12.1996, N 380 | 18.12.1996, N 615 | |
10.04.1996, N 105 | 10.04.1996, N 615 | |
27.01.1995, N 39 | 27.01.1995, N 615 | |
13.05.1994, N 224 | 13.05.1994, N 615 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|