Գլխավոր տեղեկություն
Номер
N 187-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.306
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2006
Дата вступления в силу
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 187-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ, ԼԵՌՆԱՎԱՆԻ, ԱԹԱՆԻ, ՁՈՐԱՄՈՒՏԻ, ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈՅԻ, ՊԵՏՐՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԱՄԼՈՒՂԻ, ՄԱՐՑԻ, ԱՐԴՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի մարտի 12-ին կայանալիք` Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2006 թվականի մարտի 26-ին կայանալիք` Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների, Սարչապետի գյուղական համայնքի ղեկավարի, Շամլուղի, Մարցի և Արդվիի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1256860 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Կոտայքի մարզի Արզականի, Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի, Սարչապետի, Շամլուղի, Մարցի և Արդվիի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 27
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 23-ի N 187-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ, ԼԵՌՆԱՎԱՆԻ, ԱԹԱՆԻ, ՁՈՐԱՄՈՒՏԻ, ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈՅԻ, ՊԵՏՐՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՐՉԱՊԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԱՄԼՈՒՂԻ, ՄԱՐՑԻ, ԱՐԴՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 78000
      այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
78000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 23700
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 3000


ընդամենը

110700
11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(11 x 110700)
1217700
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(7604 ընտրող + 7604 x 0.03) x 5 դրամ
39160

 Ընդամենը

1256860

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան