Գլխավոր տեղեկություն
Номер
N 616
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.04.2005-24.12.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.448
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2002
Дата вступления в силу
01.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2002 թվականի N 616
քաղ. Երևան

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 391-Ն)


«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

11 . Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով՝ համաձայն N 2 հավելվածի:

(11 կետը լրաց. 24.03.05 N 391-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. մայիսի 22

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշմամբ


Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:

(1-ին կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները.

բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները.

գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները՝ հաշվարկված աճողական կարգով:

(2-րդ կետը լրաց. 24.03.05 N 391-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը՝ ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) աճի մեծությունը, վճարված հարկերի մեծությունը (հազար դրամներով):

(3-րդ կետը խմբ. 24.03.05 N 391-Ն)

4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները և սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների, ապահովադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:

(4-րդ կետը փոփ. 24.03.05 N 391-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

ՀՎՀՀ

Հարկ
վճարողի անվանումը

Հարկ
վճարողի գտնվելու վայրը*

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ)

ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքեր` առանց ներմուծման դիմաց վճարված հարկերի և տուրքերի
այդ թվում`

շահու-
թահարկ

ԱԱՀ

ակցի-
զային հարկ

հաստա-
տագրված վճարներ

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                     

*«Հարկ վճարողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է հարկ վճարողի հիմնական գործունեության վայրի հասցեն:

Հիմնական գործունեության վայրի հասցեի բացակայության դեպքում լրացվում է հարկ վճարողի իրավաբանական հասցեն:


(Հավելվածը լրաց. 24.03.05 N 391-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան