Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2006-09.03.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.217
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
16.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.03.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 57-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս են ՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ),

բ) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը,

գ) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը,

դ) հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովը,

ե) զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները:

Փրկարարական ծառայողներին բժշկական փորձաքննության հարցերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին ենթարկվում են հոսպիտալային և կենտրոնական պոլիկլինիկայի հանձնաժողովները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումները փրկարարական ծառայողների բժշկական փորձաքննության հարցերում վերջնական են:

Իրենց գործունեության մեջ փորձաքննության մարմինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով:

2. Փրկարարական ծառայողները սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովներ ուղեգրվում են Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան