«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 7 փետրվարի 2006 թ. թիվ 01-Ն
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի մայիսի 25-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի 10-րդ և 30-րդ տողերում «ներառյալ ԱԱՀ» բառերը փոխարինել «առանց ԱԱՀ» բառերով:
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի բաժին III-ի
ա) 1-ին կետում «հիման վրա» բառերից հետո լրացնել «առանց ավելացված արժեքի հարկի» բառերով:
բ) 9-րդ կետի երկրորդ պարբերությունում` «դրանց մատուցման դիմաց ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից) և ներառում են.» բառերը փոխարինել «այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.» բառերով:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|