«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 1997 թվականի N 265
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել 417490 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայհիդրոմասնագետշին» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայհիդրոմասնագետշին» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Հայհիդրոմասնագետշին» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ավտոճանապարհը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երասխ գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:
1.3. «Հայհիդրոմասնագետշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 325660 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 325660 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 32566 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 91827 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Հայհիդրոմասնագետշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Հայհիդրոմասնագետշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Հայհիդրոմասնագետշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայհիդրոմասնագետշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
1.11. Գաղտնի:
2.1. Սեփականաշնորհել 21675 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել արտաքին էլեկտրական ցանցը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:
2.3. «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի տները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:
2.4. «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 19820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 19820 հազ. դրամ:
2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1982 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1856 հազ. դրամ:
2.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.9. Սահմանել, որ «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.10. Սահմանել, որ «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել 15408 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» (Աշտարակի տպարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 12880 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 10300 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1030 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2529 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել 2599 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արթիկի տպարան» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. «Արթիկի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. «Արթիկի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1550 հազ. դրամ:
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 155 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 659 հազ. դրամ:
4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արթիկի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Արթիկի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Արթիկի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
5.1. Սեփականաշնորհել 63716 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Էջմիածինշին» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վաղարշապատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:
5.3. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 1276 հազ. դրամ գնահատված արժեքով «Կամազ-5511» մակնիշի ավտոմեքենան և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
5.4. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել տնաշինական կոմբինատը, շինարարական իրերի կոմբինատի անավարտ շինարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
5.5. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 50450 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 40360 հազ. դրամ:
5.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4036 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.8. Վճարման ենթակա պասիվները կազմում են 13266 հազ. դրամ:
5.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Էջմիածինշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.10. Սահմանել, որ «Էջմիածինշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.11. Սահմանել, որ «Էջմիածինշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Էջմիածինշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել 90198 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության տնաշինական կոմբինատի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության տնաշինական կոմբինատի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր՝ իր կազմում ընդգրկելով շինարարական իրերի գործարանի անավարտ շինարարությունը:
6.3. «Էջմիածինշին» համաշինարարական փակ բաժնետիրական ընկերության տնաշինական կոմբինատի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 89240 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 71390 հազ. դրամ:
6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7139 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1236 հազ. դրամ:
6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.8. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.9. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել 61446 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ձեռնարկության տեղամասը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
7.3. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 5 գործակից:
7.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 59850 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 59850 հազ. դրամ:
7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5985 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1594 հազ. դրամ:
7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.9. Սահմանել, որ «Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.10. Սահմանել, որ «Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել 49080 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության տեղամասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կենտրոնական ավտոտրանսպորտային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության տեղամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
8.3. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության տեղամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Կենտրոնական ավտոտրանսպորտային պետական ձեռնարկության տեղամասի շենքերի և շինությունների գնահատված արժեքի նկատմամբ կիրառվել է 20 գործակից:
8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 49080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 49080 հազ. դրամ:
8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4908 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8.7. Վճարման ենթակա պասիվներ չկան:
8.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Կենտրոնական ավտոտրանսպորտային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.9. Սահմանել, որ «Կենտրոնական ավտոտրանսպորտային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.10. Սահմանել, որ «Կենտրոնական ավտոտրանսպորտային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կենտրոնական ավտոտրանսպորտային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
9.1. Սեփականաշնորհել 26857 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայմեքենա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայմեքենա» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. «Հայմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարան-բնակարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքին՝ սեփականության իրավունքով:
9.3. «Հայմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 22430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 12790 հազ. դրամ (հաշվի առնելով, որ ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 57 տոկոս):
9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1279 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
9.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 4432 հազ. դրամ:
9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Հայմեքենա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.8. Սահմանել, որ «Հայմեքենա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.9. Սահմանել, որ «Հայմեքենա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայմեքենա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
10.1. Սեփականաշնորհել 6899 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմամատակարարումը, բնակարանային տնտեսությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արգելի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:
10.3. «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ծաղկատնտեսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
10.4. «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արգելի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով:
10.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 4480 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2950 հազ. դրամ:
10.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 295 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
10.8. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2424 հազ. դրամ:
10.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.10. Սահմանել, որ «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.11. Սահմանել, որ «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
11.1. Սեփականաշնորհել 368 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ծաղկատնտեսությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արգելի ծաղկատնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
11.2. «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ծաղկատնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
11.3. «Արգելի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ծաղկատնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 370 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 370 հազ. դրամ:
11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 370 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.6. Վճարման ենթակա պասիվներ չկան:
11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Արգելի ծաղկատնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.8. Սահմանել, որ «Արգելի ծաղկատնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Արգելի ծաղկատնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արգելի ծաղկատնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:
12.1. Լուծարել «Սևան» պետական ձեռնարկությունը:
12.2. «Սևան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ակունք-Սևան» ջրատարի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինությանը:
12.3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝ լուծարքը կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|